Պետական իշխանության բոլոր օղակներին հիշեցնում ենք, որ եկեղեցական կարգապահական հարցերը կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով          Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից       Երևանում Infinity-ն պայթել է ընթացքի ժամանակ, «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ    

03 փետ 2020 10:28

Չինաստանից տարհանված ՀՀ քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում

Չինաստանից տարհանված Հայաստանի քաղաքացին Ղազախստանում 14 օր կմնա կարանտինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ղազախստանի կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Ղազախստանի կառավարությունը կազմակերպել է Չինաստանից Ղազախստանի 83 քաղաքացու տարհանումը. Ղրղզստանի, Հայաստանի և Բելառուսի իշխանությունների խնդրանքով տարհանվել են նաև այդ երկրների քաղաքացիները:
Տարհանված քաղաքացիները բուժզննում անցնելուց հետո ուղարկվել են կարանտինային գոտի, որտեղ կանցկացնեն 14 օր: Կարանտինի շրջանում նրանց հետ կապի մեջ կլինեն միայն բժիշկները: Նշվում է, որ տարհանված քաղաքացիների հարազատները ծանուցվել են կարանտինի շրջանում գործող կանոնների մասին:
Փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ հաղորդագրություն տարածեց, որում հայտնում էր, որ Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
«Հայտնում ենք, որ փետրվարի 2-ին Ղազախստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը տարհանվել է և տեղափոխվել Ղազախստան:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ղազախստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար»,- գրել է ԱԳՆ խոսնակը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր