«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

17 փետ 2020 12:33

Բանակում ստեղծված իրավիճակն ամենաթողության, 30 տարվա անարդարության հետևանք է,զինվորը պիտի տեսնի, որ բանակում արտոնյալներ չկան

Բանակում ստեղծված իրավիճակը ամենաթողության, անարդարության հետևանք է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Դեպքերի ցուցանիշը շատ մտահոգիչ է, խնդիրն այն է, որ երիտասարդները մինչև բանակ գնալը և դրանից հետո այնպիսի պայմաններում են գոյատևում, որ անընդհատ տեսնում են անարդարություն: 30 տարվա անկախությունից հետո մենք հասարակությանը չենք պաշտպանել, վտանգել, շերտավորել ենք: Այս երիտասարդների հետ պետք է աշխատել հայրենասիրության գաղափարով: Միայն այդ գաղափարով կարող եք կարգ ու կանոն հաստատել, ուրիշ ճանապարհ դուք չունեք: Դաստիարակեք դպրոցից սկսած: Զինվորին խորքային հասկացրեք՝ չի եկել տվյալ սպայի, հրամանատարի համար, եկել է հայրենիքը պաշտպանելու»:
Մանվել Եղիազարյանի խոսքով՝ զինվորը պիտի տեսնի, որ բանակում արտոնյալներ չկան, քրեական ենթամշակույթը պիտի բանակ չներթափանցի:


Ազատամարտիկը կարծում է, որ զինվորների բարոյահոգեբանական վիճակի վրա  ազդում է նաև այն, թե որքանով է բանակը, զինվորը այս տարիների ընթացքում գնահատվել, որքանով են ուշադրության արժանացել, նրանք, ովքեր ժամանակին հայրենիքի պաշտպանության համար մարտնչել են:
«Եթե զինվորը տեսնում է, որ իրեն չեն հարգում, չես կարող նրանից հարգանք պահանջել: Հասկացենք, մենք ամեն ինչ արեցինք, տղաների 90 տոկոսը սովամահ էր լինում, բայց հայրենիքը պահում էր: Հիմա ոչ մեկը չի բարձրաձայնում օլիգարխ եք, գործարար եք, պաշտոնյա եք, լսեք, տվյալ մարդիկ իրավունք ունեն մի կտոր հաց ունենալու: Զինվորը, որ գնում է սահման, ասում է նրանց համար ինչ եք արել, որ մեզ համար ինչ անեք»,-նշեց նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ հիմա հաճախ նշում են, թե պետք է վերադառնալ եղբայրության գաղափարախոսությանը, Մանվել Եղիազարյանն ասաց.
«Արաբո» ջոկատի օրինակը էլի եմ բերել, բայց ասեմ՝ 5-6 տարի զենքը ձեռքներիս էինք քնում, բայց մեկը մեկի ոտքին չկրակեց»-եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր