«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

21 փետ 2020 11:44

Ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ես հայ եմ և միշտ ներկայացնելու եմ հայ ազգը. Էդմեն Շահբազյան

22-ամյա հայազգի մարտիկ Էդմեն Շահբազյանը, ով ներկայացնում է ԱՄՆ-ը, պատմել է, թե ինչպես է նախապատրաստվում ամերիկացի Դերեկ Բրանսի հետ մենամարտին: Էդմենն ասել է, որ այդ մենամարտն իր կարիերայի ընթացքում ամենակարևորներից է լինելու, քանի որ հաղթանակն իրեն թույլ կտա պայքարել արդեն չեմպիոնական տիտղոսի համար: Էդմենը նաև պատմել է, թե ինչու է միշտ ութանկյուն դուրս գալիս հայկական դրոշով:

«Ներկայացնել Հայաստանը շատ կարևոր է ինձ համար: Ես ծնվել եմ ԱՄՆ-ում, բայց ես հայ եմ և միշտ ներկայացնելու եմ հայ ազգը ու երջանիկ եմ դրա համար»,- ասել է Էդմենը:
Նա նաև նշել է, որ նահանգներում մարզվել է Հոլանդիան ներկայացնող հայտնի հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասիի հետ: Նա լեգենդ է համարել Մուսասիին և խոստովանել, որ նրա հետ շփումները մեծ փորձ են տվել իրեն: Հիշեցնենք, որ Էդմեն Շահբազյան – Դերեկ Բրանսոն մենամարտը կկայանա UFC 248-ի շրջանակներում, Լաս-Վեգասում, 2020 թվականի մարտի 7-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր