Իշխանությունները չեն ցանկանում զբաղվել թափառող կենդանիների վնասազերծման հարցում բացթողումներով

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՈԱԿ-ի գործունեության մեջ հետընթաց է նկատվում, եւ պատճառը գլխավոր անասնաբույժի ցածր պրոֆեսիոնալությունն է: «Հիվանդ շները չեն մեկուսացվում, ինչի արդյունքում նկատվում է առողջ կենդանիների շրջանում հիվանդությունների աճ, ապա նրանք բաց են թողնվում քաղաքի այլ վայրերում, եւ վերջին հաշվով դա կարող է հանգեցնել որոշ հիվանդությունների, օրինակ՝ լեյշմանիայի տարածմանը: Բացի այդ, գումար է ծախսվում արդեն ստերիլիզացված շների վրա, ինչը նվազեցնում է ամբողջ ծրագրի իրականացման արդյունավետությունը»,- նշեց նա:
Նա հավելեց, որ տպավորություն է ստեղծվում, որ գլխավոր անասնաբույժի կողմից կլանային պայքար է մղվում Երեւանի քաղաքապետարանի դեմ՝ իրենց մարդկանց ՀՈԱԿ-ում առաջ տանելու համար: «Աշխատակիցները, իրենց հերթին, ասում են, որ եթե գլխավոր անասնաբույժը հեռանա, ապա իրենք էլ կհեռանան»,- եզրափակեց Դավոյանը:
Կենդանասեր Նաթելա Բուդաղյանը, իր հերթին, նշեց, որ ՀՈԱԿ-ի աշխատակիցները հատուկ համազգեստ, դիմակներ եւ ձեռնոցներ չունեն: «Բացի այդ, նրանք անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում կենդանիների նկատմամբ: Կարծում եմ՝ ոչ պրոֆեսիոնալիզմ դրսեւորող անձնակազմը պետք է հեռանա»,-ասաց նա: