Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 մար 2020 11:38

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար.Համաճարակի այսօրվա հայտարարությունը գործողությունների կոչ է՝ բոլորի համար և ամենուր

«Երկրները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը՝ դադարեցնելու COVID-19 կորոնավիրուսի տարածումը»,- այս մասին նախօրեին հայտարարել է ՄԱԿ-ի առողջապահական գործակալությունը՝ հայտարարելով, որ համաշխարհային արտակարգ իրավիճակն այժմ կարող է բնութագրել որպես համաճարակ: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի կայքից։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս հայտարարությունը բնութագրել է որպես «գործողությունների կոչ` բոլորի համար և ամենուր»:
Գուտիերեշը ևս հանդես է եկել ուղերձով՝  COVID 19-ի վերաբերյալ, ասելով, որ բոլորիս առջև ծառացած է ընդհանուր սպառնալիք՝ կորոնավիրուսը։
«Համաճարակի այսօրվա հայտարարությունը գործողությունների կոչ է՝ բոլորի համար և ամենուր: Դա նաև պատասխանատվության և համերաշխության կոչ է։ Երբ մենք պայքարում ենք վիրուսի դեմ, մենք չենք կարող թույլ տալ, որ վախը տարածվի: Միասին, մենք դեռ կարող ենք փոխել այս համաճարակի ընթացքը, բայց դա նշանակում է գործել անգործության դեմ»,-ասում է Գուտիերեշը։

ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշում է, որ լավագույն գիտությունն ասում է, որ եթե երկրները գտնեն,  թեստավորեն, բուժեն, մեկուսացնեն և մոբիլիզացնեն իրենց ժողովրդին, մենք կարող ենք երկար ճանապարհ անցնել՝ վարակի մեղմացման համար:

«Կոչ եմ անում յուրաքանչյուր կառավարության՝ հենց հիմա ուժեղացնել և ընդլայնել իրենց ջանքերը:  Եվ քանի որ սա ճգնաժամ է, որը ազդում է բոլորի վրա, մենք բոլորս պետք է մեր դերը խաղանք։ Եկեք առաջ շարժվենք վճռականորեն և առանց խարանի: Եկեք միասին հաղթահարենք այս ընդհանուր սպառնալիքը»,-ասում է ՄԱԿ գլխավոր քարտուղարը, նաև համերաշխություն դրսևորելով առավել անապահովների նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր