Չինաստանում կարող է կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվել
![](https://www.tert.am/news_images/1079/3236914_1/1536325300_623767_8.thumb.jpg)
«Չինաստանը պարզապես փակել է երկիրը ... Հենց որ նրանք սկսեն հանել սահմանափակումները եւ վերադառնան բնականոն կյանքի, կարող է երկրորդ ալիք (հիվանդության) սկսվել: Հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Ֆաուիչն ABC-ին:
Խոսելով Միացյալ Նահանգներում պանդեմիայի զարգացման հեռանկարի մասին` փորձագետը նշել է, որ այն կարող է մի քանի ամիս տեւել, ինչը, հիմնականում, կախված է հիվանդության տարածման «վերահսկողության միջոցառումների արդյունավետությունից»:
«Դա մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս կտեւի: Եթե ուզում եք իմանալ, թե ինչպիսի դինամիկա կլինի, նայեք Չինաստանին եւ Հարավային Կորեային: Չինաստանում ցուցանիշները գագաթնակետին էին հասել եւ այժմ անկում են ապրում: Մի քանի օր առաջ այնտեղ ընդամենը 11 դեպք էր գրանցվել, ինչը աննշան թիվ է նրա համեմատ, ինչ այնտեղ կար»,- ասել է նա:
Ֆաուչին հավելել է, որ դեռ Միացյալ Նահանգներում ներքին տեղաշարժերի սահմանափակումներ չկան` ի տարբերություն ռեստորանների աշխատանքի սահմանափակումների:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնավիրուսի բռնկումը պանդեմիա էր հայտարարել: Աշխարհում արդեն 135 երկրում ավելի քան 142 հազար մարդ է վարակվել, մեծ մասը առողջացել է, ավելի քան 5.3 հազար մարդ մահացել է: