Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 ապր 2020 17:00

Կորոնավիրուսով վարակվածների կրկնապատկման տեմպը 7 օրից դարձել է 8 օր. Արսեն Թորոսյան

Երեկ ողջ օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսով վարակվելու ընդամենը 11 նոր հաստատված դեպք, ինչն ինքնին դրական հանգամանք է, սակայն մեզ պետք է խորհելու տեղիք տա, որ մենք ազգովի շարունակենք այն միջոցառումները՝ պահպանելու այդ թիվը, հասնելու ավելի ցած ցուցանիշների: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Երբեք չմտածենք, որ ամեն ինչ արդեն հետեւում է եւ կարող ենք չանհանգստանալ տարածման մասին: Եթե համեմատենք նախորդ օրերի թվերի հետ, ապա շաբաթ օրն ունեցել ենք 52 հաստատված դեպք, ուրբաթ օրը 34, դրանից առաջ 92, 73: Իհարկե, այդ թվերի մեծությունն այլ հանգամանքով էր պայմանավորված:


Օրինակ, 92 թիվը երբ ունեցանք, դրա կեսկց ավելին մեզ հայտնի մարդիկ էին, վաղուց մեկուսացված, հետեւաբար, նրանք վտանգ չէին ներկայացնում հանրության համար: Նույնը վերաբերում է ցանկացած թվի:


Կորը հարթացնելու, տեմպը ջարդելու մեր բոլորի ջանքերը պետք է կրկնապատկենք, եռապատկենք, որպեսզի այս դրական արդյունքը կարողանանք պահպանել շատ երկար ժամանակ: Այնքան, մինչեւ վստահ կլինենք, որ լայնածավալ տարածման վտանգ չկա»,-ընդգծեց նախարարը՝ կոչ անելով հետեւել պարետի ցուցումներին:

Նրա խոսքով, եթե օրական տոկոսային թվերով ենք նայում, ապա վերջին երեք օրերին եղել է այսպիսի տոկոսային աճ՝ 4,6 տոկոս, 6,8 տոկոս եւ վերջին օրը՝ 1,3 տոկոս. «Ես գրել էի, որ մեզ մոտ կրկապատկման արագությունը 7 օրը մեկ է եւ այդ թիվը անընդհատ փոխվում է: Եթե այսօրվա թվերով նայենք, ապա ունենք 8 օրը մեկ կրկնապատկման տեմպ: Մեր խնդիրն է այդ տեմպը գցել որքան հնարավոր է, որպեսզի ունենանք այնքան հեռակա կրկնապատկման տեմպ, որ նախկինում հաստատված դեպքերը դուրս գրվեն ԲԿ-ներից, եւ նոր դեպքերը կարողանանք տեղավորել մեր մահճակալային ֆոնդում: Մենք արդեն այսօր ունենք 1400 մահջակալային ֆոնդ առաձնացված միայն կորոնավիրուսային հիվանդության համար, որից այս պահին զբաղված է մոտ կեսը: Պացիենտների մեծ մասը, որ գանգատներ չունեն կամ ունեն թեթեւ գանգատներ, հիվանդանոցներում չեն գտնվում: Գտնվում են հյուրանոցներում, բայց բժշկական հսկողության տակ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր