Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

11 ապր 2020 14:20

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 977-ի. թարմացված

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր առմամբ 977 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը՝ նշելով, որ հայտնում է այս պահին թարմացվող տեղեկությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 29 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուրը թիվը 966 է։


Հայկական միասնական տեղեկատվական հարթակը հայտնում է, որ մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր