Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 ապր 2020 15:43

Երևանում ճակատ-ճակատի բախվել են BMW-ները, 4 վիրավորների մեջ են 2 երեխա, 1 զինվորական

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 13։20-ի սահմաններում Նուբարաշեն վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW մակնիշի 98 XX 777 համարանիշի և BMW մակնիշի 70 NN 702 համարանիշի ավտոմեքենաները։


Վթարի հետևանքով 4 հոգի, որից երկուսը երեխաներ են, մեկը՝ զինվորական, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն ենցուցաբերել վիրավորներին։


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր