Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

25 ապր 2020 22:12

Տեսանյութ. Ֆրանսիայում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Տեսանյութ. Ֆրանսիայում տեղի ունեցան միջոցառումներ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՉնայած կորոնավիրուսի համավարակի հետևանքով գտնվելով մեկուսացման մեջ, Ֆրանսիայի կառավարության խնդրանքով, Օքսիտանի շրջանի մարզպետը ցանկություն է հայտնել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օրվա կապակցությամբ, Թուլուզում նախաձեռնել ծաղկեպսակների տեղադրման արարողություն։
 
Արարողությունը տեղի ունեցսվ Վարդագույն քաղաքի սրտում գտնվող  Հայաստանի հրապարակում գտնվող խաչքարի մոտ, որը Հայաստանը 1993 թ-ին նվիրել էր թուլուզցիներին՝ ի շնորհակալություն նրանց ցուցաբերած օգնությանը 1988 թ-ին տեղի ունեցած երկրաշարժի առթիվ։

Ծաղկեպսակները դրվել են ուղեկցությամբ՝ Թուլուզի հայկական ընկերակցության փոխնախագահ Գերարդ-Արմենակ ԿԱՐԳՈԶԻԱՆԻ, Ժան- Բաբտիստ դը Սկոռաիլլի՝ քաղաքային խորհրդի  հիշատակի և մարտական աշխարհի պատասխանատու, Թուլուզի քաղաքապետ պարոն Ժան-Լուկ Մուդենսկի ներկայացուցչի, ինչպես նաև Կաբինետի տնօրեն Մարկ ԹՇԻԳԳՐԵՅԻ, Օքսիտանի շրջանի մարզպետարանի ներկայացուցչի' պարոն Էթյեն Գայոտիի։ Արարողությունը ավարտվեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքով։

Ինչպես նաև Թուլուզի Ռոզ և Մանուկ Սեմերջյանների կիրակնօրյա դպրոցի աշակերտները հարգանքի տուրքի միջոցառում էին կազմակերպել 1915 թվականին Երիտթուրք կառավարության կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։
 
Մանրամասները Hayacq.com-ի տեսանյութերում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր