Դժվար է լինելու.պարզ է, փակված այլեւս հնարավոր չէ շարունակել.կարողանալու ենք սպասարկել մոտ 1500 ծանր դեպք

«Եթե մենք չկարողանանք մեր քաղաքացիներին վարքագծային որոշակի կանոնների մասին ոչ միայն իրազեկել եւ հասնել նրան, որ այդ կանոնները պահվեն, մենք խնդիրներ ենք ունենալու: Ես տեսա, որ մարդիկ խմբերով կանգնած զրուցում էին: Եթե այդտեղ մի վարակված լիներ, ակնհայտորեն, այդ 10-15 հոգին վարակվելու էին:
Մենք հիմա սահմանափակումների ռեժիմից դուրս գալու մասին խոսում ենք ոչ թե նրա համար, որ հաղթահարված է, այլ ակնհայտ է, որ մինչեւ առնվազն հաջորդ տարվա մարտ-ապրիլ մենք ունենալու ենք դեպքեր:
Հետեւաբար, չենք կարող մեկ տարի փակված ռեժիմով ապրել: Ամբողջ աշխարհի երկրներում տեղի են ունենում մեղմացումներ՝ չնայած կորոնավիրուսը առկա է: Մեզ անհրաժեշտ է վարքագծային նոր կանոնների հաստատում, որպեսզի կարողանանք զուգահեռ ապրել, որովհետեւ փակված այլեւս հնարավոր չէ շարունակել»,-ասաց վարչապետը:
Նա հավելեց, որ Նոր քաղաքականության պայմաններում, երբ ասիմպտոմ եւ թեթեւ վիճակում գտնվող վարակվածներին տուն ուղարկեն, կարողանալու են սպասարկել մոտ 1500 ծանր դեպք՝ հաշվի առնելով, թե նրանցից քանիսը թոքերի օդափոխման կարիք կունենան: