Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

07 մայիս 2020 15:17

Թեև հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ, նահանգների գրեթե կեսը սկսել են վերաբացել իրենց տնտեսությունները

ԱՄՆ-ում մայիսի 7-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1,263,000 դեպք, մահացությունների թիվը անցել է 74,000-ը, բուժվել՝ ավելի քան 213 հազար մարդ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում նշել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը:


Թեև հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ, նահանգների գրեթե կեսը սկսել են վերաբացել իրենց տնտեսությունները։ Այդ նահանգների թվում են Ալյասկան և Մոնտանան, որոնք ունենք 500-ից ավելի քիչ գրանցված և հայտնի դեպքեր, և այնպիսի նահանգներ, ինչպիսիք են Ինդիանան և Ջորջիան, որտեղ գրանցվել է ավելի քան 20,000 դեպք։ Այնուամենայնիվ, որոշները գտնում են, որ բիզնեսին վերադառնալը դեռ վաղաժամ է և միլիոնավոր ամերիկացիներ շարունակում են տանը մնալու կարգադրություններին հետևել։


Նախագահ Թրամփը հայտնել է, որ «ավելի շատ մահեր կգրանցվեն» կապված կորոնավիրուսի համավարակի հետ, սակայն պնդում է, որ ժամանակն է երկիրը վերաբացելու, քանի որ գնալով աճող թվով նահանգներ անցնում են «տանը մնա» կարգադրության դանդաղ թուլացման։ Թրամփը հայտնել է նաև, որ իրենք լավ են աշխատում պատվաստանյութ ստանալու ուղղությամբ, սակայն «պատվաստանյութով, թե առանց դրա մենք կհաղթահարենք այս ամենը և կվերադառնանք կյանքի նորմալ հունին»։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի համավարակն նկարագրում է, որպես «ամենասարսափելի հարձակումը» ԱՄՆ-ի վրա, որը երբևէ եղել է (և որը ԱՄՆ-ին ավելի ծանր հարված է տվել քան Ճապոնիայի ռմբակոծումը Փերլ Հարբորի նավահանգստին Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կամ երկու տասնամյակ առաջ տեղի ունեցեծ 9/11-ի հարձակումը)՝ մեղադրելով Չինաստանին։


Պեկինը, ի պատասխան հայտարարում է,որ ԱՄՆ-ն ցանկանում է ուշադրությունը շեղել համավարակի տրվող իր արձագանքից։ Վաշինգտոնի և Պեկինի միջև տարաձայնությունը էլի ավելի ընդգծվեց, երբ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանի նկատմամբ իր հռետորաբանությունը վերանայեց՝ մեղադրելով վերջինիս համավարակի բռնկումը թաքցնելու մեջ։Նա շարունակում է պնդել, որ «շատ փաստեր» կան, որ կորոնավիրուսը ստեղծվել է չինական լաբորատորիայում, չնայած երբ ընդունում են, որ դրա ծագումը դեռ անհայտ է։ Բժիշկ Էնթոնի Ֆաուչին՝ Թրամփի կորոնավիրուսի հարցերով օպերատիվ խմբի անդամը, նշել էր, որ հիվանդությունը թվում է, որ զարգացել է բնության մեջ, այնուհետև անցել մարդկանց։ Նախագահ Թրամփը հաճախ էր որակում նոր վիրուսը որպես Չինական վիռուս, սակայն դադարեցրեց այդ եզրույթի օգտագործումը Չինաստանի նախագահի հետ իր զրույցից օրեր առաջ։


Արձագանքելով պետքարտուղար Պոմպեոյի պնդումներին, թե կորոնավիրուսը առաջացել է Վուհանի լաբորատորիայում, Չինաստանի ԱԳՆ խոսնակը արձագանքել է, նշելով, որ «այս հարցը պետք է թողնել գիտնականներին և բժիշկներին, և ոչ քաղաքական գործիչներին, ովքեր ստում են իրենց ներքաղաքական նպատակների համար»։


Նախագահ Թրամփին նոյեմբեր ամսին սպասվում են բարդ ընտրություններ, քանզի իր գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ տնտեսությունը, լուրջ վնաս է կրել կորոնավիրուսի պատճառով։ Նախորդ ամիս անցկացված որոշ հարցումներով, ամերիկացիների ⅔-ը Չինաստանը բացասաբար են ընդունում, ինչը պատմականորեն բարձր ցուցանիչ է։ Սակայն գրեթե նույն չափով հարցվողներ նշել են, որ իրենց կարծիքով նախագահ Թրամփը դանդաղ է գործել համավարակը կանգնեցնելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր