Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»          Չեմբեռլենը պատմության մեջ մնացել է որպես հանձնող, զիջող.Իրականում ի՞նչ է արել նա. զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանիան փրկել է պարտությունից       Բաքուն ևս մեկ «հաղթանակ» է ուզում.Ադրբեջանի Նավթադոլարները սպառվում են,Էրդողանին պետք էվճարի պատերազմի ժամանակ աջակցության համար    

15 հուլ 2020 12:45

Մտահոգիչ է լիբանանահայերի վիճակը՝այսօր առօրյա հացի խնդիր ունեն.15 հազար ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան

Հայաստանի Հանրապետությունը սկսել է Լիբանանում մեր հայրենակիցների տեղափոխումը հայրենիք: Հուլիսի 14-ին Բեյրութ-Երևան չարտերային առաջին չվերթով շուրջ 70 լիբանանահայեր ժամանեցին Հայաստան: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։


Տարիներ առաջ Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է սրվել, և հայ համայնքը պարտադրված է գոյատևել տնտեսական դժվարին պայմաններում: Փորձագետները ներկայիս իրադրությունը չափազանց պայթյունավտանգ են համարում, քանի որ Թուրքիան Լիբանանի հյուսիսում կուտակել է հսկայական ուժեր, սուննի փախստականներ, իսկ վերջիններս Լիբանանում ցույցերի հիմնական կորիզն են կազմում և որոշակի պահի կարող են ուղղորդվել հայաբնակ Բուրջհամուդ:


«Ալիք մեդիայի» տեղեկություններով՝ Լիբանանում մոտ 15 հազար ՀՀ քաղաքացիներ արդեն իսկ ցանկություն են հայտնել տեղափոխվել Հայաստան, և չարտերային չվերթները շարունակվելու են, հաջորդը նախատեսվում է 1 շաբաթից:


ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանն ասել է, որ հայ համայնքը Լիբանանում այժմ մոտ 80 հազար մարդ է կազմում, որոնցից մոտ 25 հազարն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ: Ըստ նրա՝ բացի այս 25 հազարից, լիբանանահայության այլ խմբեր ևս նպատակ ունենան գալ Հայաստան, քանի որ երկրում ակտիվացել են հակահայկական տրամադրություններ հրահրող ուժերը, որոնք կապ ունեն նաև հարևան երկրների հետ:


«Քանի որ համավարակի հետ կապված ավիափոխադրումները դադարեցված են, նախաձեռնվել են չարտերային չվերթներ: Մենք կաշխատենք ժամանողների հետ, վեր կհանենք նրանց կարիքները, կկազմվի տեղեկանք՝ հետագա քայլերը ծրագրելու համար»,- ասաց Հ.Ալեքսանյանը:


Լիբանանում հայ համայնքի համար աջակցության ծրագրեր իրականացնում են տարբեր կազմակերպություններ ու միություններ: Անցած տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 150 հազար դոլար էր տրամադրել Լիբանանում հայկական կրթական մոտ18 հաստատությունների և լրատվամիջոցների:


Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով՝ այնտեղ իրավիճակը գնալով սրվում է. «Երբ այնտեղ անհնար լինի այլևս ապրել, հայերի հնարավոր ճանապարհներից մեկը լինելու է նաև Հայաստանը՝ թեկուզև ժամանակավոր, եթե ոչ մշտական: Լավագույն սցենարն, իհարկե, այն է, որ իրադրությունը կարգավորվի և մեր հայրենակիցները անցնեն իրենց բնականոն կյանքին, բայց այս ճգնաժամն արդեն 9 ամիս է տևում, իսկ խնդիրների կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է»:


«Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը ևս չափազանց մտահոգիչ է համարում Լիբանանի ընդհանուր վիճակը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ այսօր առօրյա հացի խնդիր ունեն. «Հայերը նույն կացության մեջ են: Որոշ չափով միությունները, հիմնադրամները օգնություն ուղարկում են, բայց դա բավարար չի, որ համայնքի խնդիրները լուծվեն: Չկա տնտեսական զարգացման որևէ հնարավորություն, մարդիկ փակում են իրենց բիզնեսները, դժվար է պատկերացնել, թե ինչ ապագա պետք է լինի այնտեղ»:


Ր.Դուդակլյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է տեղի ազգային կրոնական ղեկավարության հետ սերտ աշխատեն, որպեսզի անմիջական օգնությունը ծրագրեն.  «Լիբանանում իմ հարազատները գրեթե բոլորն էլ մտորում են Հայաստան տեղափոխվելու մասին: Պարզ չէ, թե ինչքան ժամանակ կարող են դիմանալ, բայց նաև պարզ չէ, թե իրենց ունեցվածքն ի՞նչ պետք է անեն՝ բանկերը փողերը չեն տալիս, տները չեն կարող վաճառել, դատարկ գրպաններով ինչպե՞ս գան: Խնդիրը շատ ավելի բարդ է: Կա՛մ պետք է հրաժարվեն ունեցվածքից, կա՛մ փորձեն լուծել ֆինանսական խնդիրները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր