Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

26 օգոս 2020 17:00

Ովքեր են կորոնավիրուսի հետեւանքով ավելի հաճախ մահանում

COVID-19-ով պացիենտները, որոնք միաժամանակ տառապում են նաեւ հիպերտոնիայով, ճարպակալմամբ եւ դիաբետով, ավելի հաճախ են մահանում ինֆեկցիայի առաջացրած բարդությունների հետեւանքով։ Այսպիսի եզրակացության են հանգել Տուլեյն համալսարանի (ԱՄՆ) գիտնականները, հայտնում է EurekAlert!-ը։


Հետազոտության հեղինակները վերլուծել են 287 պացիենտների դեպքերը, որոնք COVID-19-ով հոսպիտալացվել են մարտի 30-ից ապրիլի 5-ը։ Հիվանդների միջին տարիքը կազմել է 61։ Առավել տարածված ուղեկցող հիվանդություններից էին հիպերտոնիան (80 տոկոս), ճարպակալումը (65 տոկոս), դիաբետը (54 տոկոս), բարձր խտության լիպոպրոտեինների ցածր մակարդակը (39 տոկոս)։ Պացիենտներին բաժանել են 2 խմբի՝ մետաբոլիկ համախտանիշի ախտորոշմամբ (բոլոր դեպքերի 66 տոկոսը) եւ առանց դրա։


Պարզվել է, որ մետաբոլիկ համախտանիշով պացիենտների 56 տոկոսը հայտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, 48 տոկոսը թոքերի արհեստական օդափոխության կարիք է ունեցել, 37 տոկոսի մոտ զարգացել է սուր շնչառական դիսթրես համախտանիշ, իսկ 26 տոկոսը մահացել է։ Երկրորդ խնբում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար՝ 24, 18, 11 եւ 10 տոկոս։


Մետաբոլիկ համախտանիշը ծայրահեղ դեպքում 5 վիճակից (հիպերտոնիա, արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակ, ճարպակալում, տրիգլիցերիդների բարձր մակարդակ եւ մեծ խտությամբ լիպոպրոտեինների հետ կապված «լավ» խոլեստերինի ցածր մակարդակ) 3-ի հանրագումարն է։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, մետաբոլիկ համախտանիշով մարդիկ ավելի հաճախ են մահանում կորոնիրուսային ինֆեկցիայի բարդությունների հետեւանքով, քան նրանք, ում մոտ թվարկված հիվանդություններից կա միայն մեկը կամ երկուսը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր