Տեսանյութ.Մայրը սպանել է իր 5 երեխաներին,11-ամյա տղային խնայել է, այնուհետև նետվել է գնացքի տակ

Նրանք 18 ամսական, 2 և 3 տարեկան աղջիկներ են, և 6 ու 8 տարեկան տղաներ: Ոստիկանությունը հանցագործություն կատարելու մեջ կասկածում է վեց երեխաների 27-ամյա մորը: Ողբերգության պատճառները պարզվում են:
Ըստ Bild թերթի, երեխաների տատիկը, ով բնակվում է Սոլինգենից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մյունխենգլադբախ քաղաքում, կանչվել է ոստիկանություն: Նա հայտնել է, որ դուստրը հինգ երեխաներին սպանել է, իսկ վեցերորդ երեխայի հետ ինքնասպանություն գործելու նպատակով գնացել է անհայտ ուղղությամբ:
Ինչպես հետո է պարզվել, կինը գնացել է Դյուսելդորֆ, որտեղ նետվել է գնացքի տակ: Ոստիկանության տեղեկություններով՝ նա ընկել է ռելսերի արանքում և ողջ է մնացել՝ ստանալով տարբեր աստիճանի վնասվածքներ: Կինը տեղափոխվել է կլինիկա և գտնվում է ոստիկանության հսկողության տակ:
Վեցերորդ երեխային՝ 11-ամյա տղային, նա ավելի վաղ ուղարկել է տատիկի մոտ, որտեղ նրան հայտնաբերել են իրավապահները:
«Ես սգում եմ այս հինգ կյանքերի համար և ցավակցում եմ երեխաների և այս ընտանիքի բոլոր մտերիմերին», — գրել է Սոլինգենի քաղաքապետ Թիմ Կուրցբախը իր Facebook- ում: