Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը       Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում    

10 սեպ 2020 12:18

Պարոն Փաշինյան, դուրս եկեք, երկրի առաջին դեմքն եք, պարտավոր եք հանդիպել ժողովրդի հետ

«Ոչ վարկային թալանին», «Մեկ տարի վարկային արձակուրդ» կարգախոսներով կառավարության դիմաց հավաքվել են մի խումբ քաղաքացիներ:


«Մենք չենք գնալու այստեղից այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել: Սա Հայաստանի 80 տոկոսից ավելի մարդկանց հուզող հարց է»,- հայտարարեց ակցիայի նախաձեռնողներից Մանվել Մանուկյանը:


Նա նշեց, որ եթե անտարբերության մատնվի այսքան մարդկանց կողմից բարձրաձայնվող խնդիրը, կդիտեն այսքան մարդկանց անտարբերության մատնելու քայլ, արհամարհանք:


«Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացին չի ստացել իր հասանելիք մեկ տարի վարկային արձակուրդը, որը հրատապ է այս պահի դրությամբ, անխուսափելի է: Դրան հասնելու ենք, անկասկած, քանի որ իրական է, ռեալ է: Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է մեկ տարի վարկային արձակուրդ, կորոնավիորսով պայմանավորված Հայաստան մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար»,- հայտարարեց նա:


Կառավարության դիմաց այլ հարցերով բողոքող քաղաքացիներ նույնպես կան: Նրանք խնդրում, հորդորում, պահանջում են  վարչապետին իջնել ու պատասխանել «հպարտ քաղաքացիների» հարցերին:


«Դուրս եկեք, տեսակցեք ձեր ժողովրդի հետ: Բազմաթիվ մարդիկ են այստեղ, բազմաթիվ խնդիրներով, պահանջներով: Երկրի առաջին դեմքն եք, պարտավոր եք հանդիպել ժողովրդի հետ, տաք ժողովրդի խնդրին լուծում:


Այսօր, հիմա պետք է իջնեք պարոն վարչապետ: Այստեղ գտնվող մարդիկ բազմաթիվ են լինելու, ավելի են շատանալու: Ամբողջ երկրում կան խնդիրներ:


Պարոն  Փաշինյան, դուրս եկեք, պատասխանեք ժողովրդին»,- բարձրախոսով հայտարարեց ակցիայի մասնակից քաղաքացին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր