Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Lada» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, կա տուժած          Իմ նախագծից 2 գրավիչ կետ հանվել է, բայց Սուրեն Պապիկյանը պայմանավորվածությունները խախտել է       Իրանի ավելի քան 80 համալսարան, հետազոտական կենտրոն և գրադարան ենթարկվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին    

11 սեպ 2020 15:16

Հերթական պարգևատրումներն Ազգային ժողովում

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել.


«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ.


1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի:


2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. Գալստյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,-ասված է որոշման մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր