Վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն. Տեսանյութ          Հայկական կողմի համար ընդունելի է ռուս խաղաղապահների մուտքը ԼՂ հակամարտության գոտի. Փաշինյան       Ղարաբաղի հակամարտությունը սկսվել է հայ ազգի նկատմամբ գործած դաժան հանցագործություններից    

16 հոկ 2020 12:34

Սկզբում ուրախությամբ հաղորդեցին, որ հայերին գերի են վերցրել՝ բնօրինակ տեսանյութից կտրելով գնդակահարության դրվագը

Հանրահայտ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետեւյալ  գրառումն է արել. «Այս օրերին, երբ աշխարհը ցնցված է Հադրութի մոտ ադրբեջանցի զինվորականների կողմից խաղաղ բնակիչների դաժան գնդակահարությամբ, ինձ մնում է միայն ասել՝ ես վաղուց գիտեի, թե մենք ում հետ գործ ունենք: Սա այն դեպքն է, երբ չեն աշխատում այն բացատրությունները, թե գնդակահարողները ոչ թե ադրբեջանցի զինվորներն են, այլ սիրիացի ջիհադիստները, որոնք եկել էին օգնելու փրկել Իլհամ Ալիեւի իշխանությունը: Ոչ, սա մաքուր ադրբեջաներեն խոսք է, ինչպես փաստում են իմ ծանոթ ադրբեջանցի ընդդիմադիրները:
Ես նաեւ հարցրի, թե այդ ի՞նչ է աջ կողմում գրվածը՝ «Ադրբեջան» անունը պարունակող, եւ նրանք պատասխանեցին, որ, ամենայն հավանականությամբ, մարդասպանները գրել են իրենց գումարտակի անվանումը կամ 088 ստորաբաժանման անունը: Հիշեցնեմ, որ սկզբում ադրբեջանական ԶԼՄ-ները եւ բլոգերներն ուրախությամբ հաղորդեցին, որ հայերին գերի են վերցրել՝ բնօրինակ տեսանյութից կտրելով գնդակահարության դրվագը: Բայց իրենք իսկ սկսեցին միմյանց ուղարկել տեսագրության ամբողջական հատվածը՝ ակնարկելով, թե ինչ «крутой» են իրենք՝ գնդակահարել են երկու խաղաղ բնակչի, այդ թվում՝ տարեցի:
Արդյունքում տեսագրությունը դուրս եկավ Ադրբեջանի սահմաններից, ինչից հետո Ադրբեջանի ԶԼՄ-ները վախեցան եւ ջնջեցին ձերբակալության տեսարանները՝ հայտարարելով, որ դա կեղծիք է եւ իրենք առաջին անգամ են տեսնում դա: Բայց «Գուգլ»-ն ամեն ինչ հիշում է: Ճիշտ եւ ճիշտ այնպես, երբ 2017թ. սեպտեմբերի 11-ի գիշերն ինձ վրա հարձակվեցին Բաքվի բանտում: Սկզբում չորսով հարձակվեցին, ծեծեցին եւ խեղդեցին: Հետո վախենալով, որ ես կմահանամ (հավանական է, որ նպատակը ոչ թե ինձ սպանելն էր, այլ վնասելն ու վախեցնելը), նրանք սարքեցին ինքնասպանություն՝ վզիս գոտի ամրացնելով եւ կախելով խցիկում: Բայց Լապշինը երեւի չէր ուզում մեռնել:
Ժամանակը գնում էր, եւ վազելով մոտեցան ենթադրաբար բանտի անվտանգության աշխատակիցները, ու սկսվեց քաոսը: Որոշեցին, որ պետք է փրկել, ոչ թե գործն ավարտին հասցնել: Եվ ընդամենը ժամեր անց իրենց բոլոր ԶԼՄ-ներում հայտարարեցին, թե Լապշինը կախվել էր, իսկ բանտի հերոսական աշխատողներն ինձ փրկել էին:
Սրանից հետո լրջորեն վախեցած նախագահ Ալիեւն ինձ ներում շնորհեց՝ անգամ առանց իմ կողմից ներման խնդրագրի, եւ 4-րդ օրն ինձ Բաքվի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից ուղիղ ուղարկեց Իսրայել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր