Տեսանյութ.Գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ վաղ է...կգա պահը, երբ կարվեն այլ քայլեր

«Դա դեռ գնահատել որպես ագրեսիա Հայաստանի նկատմամբ վաղ է։ Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո, նախ մենք՝ ինքներս դիմենք ՄԱԿ-ին, որով մենք ֆիքսում ենք, որ մեր դեմ ագրեսիա է։ Դիմում ենք նաեւ ՀԱՊԿ-ին, բոլորը համակարգված է, որտեղ արդեն կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին իրազեկվի ՄԱԿ-ը։ Այս մասն խոսելը դեռեւս վաղ է։ Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, այդ փամփուշտը պետք է օգտագործել այն ժամանակ, երբ ինքը դատարկ չի»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ին ֆորմալ չդիմելը, չի նշանակում ՀԱՊԿ-ի հետ չաշխատել անընդհատ ռեժիմով. «Առաջին դեմքերի մակարդակով նույնիսկ կա ինֆորմացիայի փոխանակում։ Այս պահին դա է արվում, կգա պահը, երբ կարվեն այլ քայլեր։ Բայց ես հույս ունեմ, որ հակառակը՝ այդ պահը չի գա»։