Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

30 հոկ 2020 12:57

Չվստահել Ալիևի խաղաղության ծրագրին, խարդավանք կա.նրա հիմնական նպատակն է ԼՂ-ի վերադարձը

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Взгляд պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումներին և մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։ 

Պետդումայի ներկայացուցչի խոսքով՝ Ալիևի այս առաջարկի հետևում խարդավանք կա, քանի որ միայն Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ունենալով՝ Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։

«Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են հանդիսանում»,- նշել է Զատուլինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմամբ։ 

Զատուլինի խոսքով՝ Ալիևի այս առաջարկությունը տարբերվում է անգամ 2011 թվականին սահմանված Կազանյան բանաձևից, ըստ որի նախատեսվում էր, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանին սկզբում հանձներ «անվտագության գոտու» հինգ շրջան, իսկ Լաչինի և Քարվաճառի ճակատագիրն ավելի ուշ պետք է որոշվեր: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ 

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, սակայն, հիմա առաջարկում է «շրջանները հրադադարի դիմաց» գործարքը, սակայն եթե կողմերը այդ տարածքի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն եկել, ապա Ադրբեջանը  որոշ ժամանակ անց ռազմական գործողությունները վերսկսելու առիթ կգտնի։ 

«Հիմա պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը և փոխարենը դրա կարգավիճակի վերաբերյալ հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ կյանքի մասին խոսերը ոչինչ չարժեն»,-ընդգծել է Զատուլինը:

Վերջինիս կարծիքով՝ Ալիևի առաջարկները երկու նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ և երկրորդ՝ ձևացնել, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դադարեցման գաղափարից:

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, իր հերթին, վստահ է, որ Հայաստանը և Արցախը չեն ընդունելու Բաքվի առաջարկը, քանի որ այժմ ռազմական հաղթանակի հույս ունեն, իսկ ռազմական հաղթանակ նշանակում է հայերով բնակեցված ռազմավարական տարածքների և Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքների պահպանում։

Մարկովի խոսքով՝ հայերը հույս ունեն իրավիճակն իրենց օգտին զարգացնել և Ռուսաստանին իր կողմը քաշել։ 

«Այն որ հայերը համառություն են ցուցաբերելու Լաչինի և Քարվաճառի շրջաններում, լիովին ակնհայտ է։ Հայերը Ղարաբաղում ոչնչացման վտանգի տակ են և միջանցքների առկայությունը նրանց համար կենսական նշանակություն ունի։ Այնպես որ կռիվն այստեղ, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է»,- նշել է փորձագետը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր