Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

12 նոյ 2020 13:51

Զգուշացնում եմ.Այս փաստաթղթով ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Այս փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլեւ՝ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա, որը վճարելու ենք մենք ու մեր սերունդները:

Դեռեւս երկու տարի առաջ ահազանգել էի, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է նախապատրաստում՝ կապված Արցախում եւ 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցման կապակցությամբ: Սակայն նրանք չէին կարողանում հայց ներկայացնել, քանի որ չունեին բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը: Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որը գնահատել էր Ադրբեջանին հասցված վնասները` ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար:

Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը իսկապես նման հայց նախապատրաստում է Հայաստանի դեմ:
Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը՝ ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, եւ դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար:

Ամենայն պատասխանատվությամբ զգուշացնում եմ, որ, եթե ժամանակին չձեռնարկենք գրագետ իրավական հակահարված` Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ փաստաթուղթը մեզ համար առաջացնելու է նաեւ ֆինանսական լուրջ խնդիրներ, որը անգամ մեր սերունդները չեն կարողանալու վճարել:
Որպեսզի բացառենք նման զարգացումները, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջին անհրաժեշտ հրամայականն է, ոչ միայն՝ քանի որ վերջինս իրավասու չէր ստորագրել նման փաստաթուղթ նման պայմաններով, այլեւ՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա, առնվազն մասնակիորեն չեղարկել եւ տարածքային, եւ նաեւ ֆինանսական ահռելի պարտավորությունների առաջացումը մեր եւ մեր  սերունդների համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր