Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

19 հոկ 2020 16:35

Երեւանն ու Բաքուն պարտավորվել են Ղարաբաղի շուրջ վեճը լուծել խաղաղ. ԵԽ գլխավոր քարտուղար

Ադրբեջանը եւ Հայաստանը Եվրոպայի խորհրդի առջեւ պարտավորություն ունեն իրենց տարածքներում մարդու իրավունքների պահպանման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ միջազգային հարաբերությունների ինստիտուտում (ՄԳԻՄՕ):


«Հայաստանն ու Ադրբեջանը հանդիսանում են Եվրոպայի խորհրդի անդամներ: Երկու երկրներն էլ մեր կազմակերպության առջեւ պարտավորություն են ստանձնել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Եվ երկու երկրներն էլ պարտավոր են պահպանել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- ասել է նա: «Այդ տարածքում մարդու իրավունքների պահպանումը կենսական կարեւոր եւ իրավական պարտավորություն է»:


Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ այս հակամարտության համատեքստում բարձրացվում է վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների ապահովման ավելի լայն խնդիրը: «Անկախ քաղաքականությունից, այնտեղ ապրող մարդիկ պետք է ապավինեն մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության նույն չափորոշիչներին, ինչպես Եվրոպայի ցանկացած բնակիչ: Ազգային իշխանությունները պարտաոր են ապահովել դա: Եվ Եվրոպայի խորհուրդը պետք է անկաշկանդ մուտք ունենա այս տարածքներ, որպեսզի մենք կարողանանք գնահատել իրավիճակը եւ տրամադրել համարժեք օգնություն»:


ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ հակամարտությունների եւ տարածքային վեճերի լուծումը իր կազմակերպության իրավասությունների մեջ չի մտնում: Սակայն նա ընդգծել է, որ այս պաշտոնում իր մանդատի առաջնահերթություններից է համարում վիճահարույց տարածքներում մարդու իրավունքների պահպանման խնդրի կարգավորումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր