Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

27 նոյ 2020 16:29

Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, հիվանդ է, չգիտի՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը. Մովսես Հակոբյան. Tert.am

Նիկոլ Փաշինյանը հոգեկան խանգարումներ ունի, նա չի պատկերացնում, թե ինչ է բանակը, ինչ է պատերազմը և երբ ինչ է կատարվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Փաշինյանն ասել էր, թե 9-րդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի, և այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է պատասխանատվությունը այդ ձախողման համար, հիմա ասուլիսներ է տալիս, չակերտավոր բացահայտումներ անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 միլիոն դոլար մսխելու փաստի առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրեական գործ է հարուցված Ազգային անվտանգության ծառայությունում առնվազն մի դրվագով, մյուս դրվագով հետաքննություն է ընթանում:

«Ինձ համար մտահոգիչ չէ, թե իրավապահներին ինչ պիտի ասի, որ անեն, ինձ համար մտահոգիչ է հայրենիք կորուստը, ինչը արդեն փաստ է»,- ասաց գեներալ-գնդապետը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի մատնանշած 42 մլն դոլարի անպիտան զենք ձեռք բերելու գործին, ապա Մովսես Հակոբյանն ասաց։

«Թող հարցնի Անդրանիկ Քոչարյանին, իր հետ խոսել է այդ մասին, որոշակի տեղեկություններ ունի և հարցրեք քննչական մարմիներին, թե իմ դերակատարությունը որն է եղել: Այդ մարդը հիվանդ է, հիվանդ: Հոգիս հանգիստ է, ես հայրենիք չեմ տվել»,- ասաց նա:

Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Աննա Հակոբյանը հրամանատարական շտաբում Պաշտպանության բանակին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով է եղել, ասաց, որ թող նախ բացատրեն՝ ինչու էին սկզբում ստել, հետո էլ ասել էին, թե Մովսես Հակոբյանը կորոնավիրուսով է վարակված եղել, դրա համար են հանել, ինչը, նրա խոսքով՝ այդպես չէր:

«Երկրորդը՝ հարցրեք հրամանատարական շտաբում գտնվողներին, թե ում բարոյահոգեբանական վիճակն է բարձրացրել, կարծում եմ՝ արդյունքները փաստում են՝ բարձրացրե՞լ է, թե ոչ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր