Երևանը դեռևս չի հաստատել Ալմաթիում Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ          Կիրանց գյուղը ցանկացնում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու, գյուղից փախչելու       ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում    

01 փետ 2021 12:22

Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում շարունակում է ներկայացնել  տապալված միջազգային հարաբերությունները.


«Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները:


Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մշտապես երկուստեք ընդգծվում էր, որ ՀՀ-ն ու ՉԺՀ-ն համանման կամ նույնական դիրքորոշումներ ունեն միջազգային տարբեր հարցերի վերաբերյալ: Սա իրոք լուրջ և բացառիկ ձևակերպում էր:


Ցավոք, վերջին տարիներին Հայաստանի իշխանության մի քանի լուրջ բացթողումների արդյունքում մեր նկատմամբ ձևավորվեց այլ վերաբերմունք:


1. 2019թ. մայիսին վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում «Ճանապարհ և գոտի»-ի մասով, սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմը բնականաբար արեց հետևություններ:


2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատատել: Բնականաբար եղան հերքում/պարզաբանում/երթումներ, սակայն Չինական կողմում հետևություններն արդեն արված էին:


3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալիանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց:


Բա այսքանից հետո էլ դեռ զարմանում եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր