Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

02 փետ 2021 10:00

«Իսկանդերը» կրակե՞լ են.Բոլոր այս հարցերի առումով շարունակում եք անկարևոր բաների վրա ֆիքսվել, կոնկրետ դեպքում՝ քարոզչության․«Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հետ։


-Դուք 44 օր շարունակ ասում էիք՝ հաղթելու ենք, բայց մենք պարտվեցինք: Ինչո՞ւ էիք ասում, որ հաղթելու ենք:


-Ես ասում էի՝ հաղթելու ենք, որովհետև նախ հավատում էի դրան, իսկ ինչու էի դրան հավատում, կարող եմ շատ երկար խոսել, դժբախտաբար, չհաղթեցինք: Սա՝ մեկ: Երկրորդը, ընդհանրապես, պատերազմի քա­րոզչության ժամանակ ասում են՝ հաղթելու ենք, այսինքն՝ ապագայով, գրեթե բոլոր պատերազմող կողմե­րը, անկախ նրանից, թե էդ պահին իրենց վիճակն ինչպիսին է: Իսկ ես առաջնագծի, այսինքն՝ ռազմաճակա­տի մասին փաստերը, լուրերը, որոնք հայտնել եմ հանրությանը, բացա­ռապես ստացել եմ ուժային գերա­տեսչությունից՝ ֆորմալ և ոչ ֆորմալ ճանապարհներով:


-Ուզում եք բացառել, որ Աննա Հակոբյանը կամ որևէ մեկը Ձեզ տե­ղեկություն է փոխանցել:


-Ուզում եմ չէ, ես բացառում եմ և պնդում եմ՝ դրանք կեղծ տեղե­կություններ են, և եթե որևէ մեկը բերի գեթ մեկ ապացույց՝ չհաշված էն ծիծաղելի նկարը, որը տարածողները, գիտեմ, որ իրենց ֆեյքերով, ոչ ֆեյքերով կհարձակվեն վրաս, բայց թող էդ նկարի նախա և հետպատմությունը ցույց տան: Եթե իրենք նկարել են այլ շենքից «Ազատություն» ռադիոկայանի բալկոնը, կարող են 5 րոպե առաջ էլ էդ նկարը ցույց տան, թե ինչպես եկանք նստեցինք սեղան և սեղանից հելանք գնացինք: Երեք-չորս նկար կհամադրեք իրար հետ և կտեսնեք, որ տիկին Աննա Հակոբյանն էդտեղ չի եղել: Ավե­լին ասեմ Ձեզ. պատերազմի ընթաց­քում նույնիսկ մեկ վայրկյան, նույնիսկ տասը մետր հեռավորությունից ես տի­կին Հակոբյանին չեմ տեսել ընդհանրա­պես: Իմ տեղեկություններն ստացել եմ բացառապես պաշտպանական գերա­տեսչությունից, տարբեր խողովակնե­րով՝ պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի օպերատիվ, ՊԲ, իսկ ինչը, որ ինձ չի բավարարել, և ուզեցել եմ լրացուցիչ ճշտումներ անել, օգտվել եմ իմ ընկերների ծառայություններից, ովքեր եղել են առաջնագծի հրամանա­տարներ: Դե, գիտեք, պատերազմից անցել է երեք ամիս, ես էս պահին չունեմ հստակ տեղեկություն, թե Շուշին, իրականում, որ րոպեին է ընկել: Ամսի 6-ից մինչև 9-ը Շուշիում և Շուշիի շրջակայքում իրավիճակը կտրուկ փո­փոխվել է 3-4 անգամ...


-«Գյոռբագյոռ-2020»-ն ինչի՞ն էր վերաբերում:


-Պաշտպանության նախարարությունում մշակված տերմինոլոգիա է եղել՝ դեպի Շուշի եկող քարանձավների, ձորերի և տարբեր հետիոտն ճանապարհներով դեպի Շուշի եկող ադրբեջանական զորախմբերի ոչնչացվելուն ուղղված:


-«Իսկանդերով» Շուշիի այդ հատվածին խփելը «Գյոռբագյոռ- 2020»-ի մեջ մտնո՞ւմ էր:


-Ես չեմ կարող ասել: Ռազմական գործողությունը մշակվել է Գլխավոր շտաբում, որին ես չեմ մասնակցել:


-«Իսկանդերը» կրակե՞լ են:


-Իմ որոշակի տեղեկություններով՝ այո:


-Շուշիի վրա՞, թե Ադրբեջանի տարածքների:


-Չեմ կարող ասել:

-Ի՞նչ եք կարծում, «Իսկանդերը» Շուշիի վրա կրակելու համար նա­խատեսվա՞ծ զենք էր:


-Բարդ հարց եք տալիս, նախ պի­տի հասկանանք՝ ինչ է «Իսկանդերը»:


-Պարտության մեջ պաշտպանու­թյան նախարարի, Գլխավոր շտաբի պետի, երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մե­ղավորությունը տեսնո՞ւմ եք, թե ոչ:


-Քաղաքական հարց եք տալիս, իրավասու չեմ պատասխանել:


-Դուք զինվորական եք և հանրությանը 44 օր շարունակ տեղե­կություններ էիք հաղորդում, որոնք, պարզվում է, ճիշտ չէին: Ովքե՞ր էին սուտ տեղեկություն Ձեզ հաղորդում:


-Այդ տեղեկությունները, Ձեր գնահատմամբ, ճիշտ չեն: Դրանք ունեցել են անճշտություններ, բայց էդպես չի, ինչպես Դուք եք նշում:


-Որո՞նք են անճշտությունները, գլխավոր անճշտությունը ո՞րն է եղել:


-Անճշտություններ շատ են եղել, օրինակ՝ տեղի, ժամանակի, բնույթի, գործողությունների հետ կապված:

-Դուք Ձեզ մեղավոր չե՞ք զգում:


-Ես մեղավոր եմ զգում, որ պարտվել ենք, կարծում եմ՝ ՀՀ ցանկացած քաղաքացի իրեն մեղա­վոր է զգում:


-Ես նկատի ունեմ՝ որպես պաշտոնատար անձ, զինվորական, քարոզչության թիվ մեկ պատասխա­նատու:


-Որպես պաշտոնատար անձ, ով իր գործը կատարել է, էդ գործում իմ որոշակի թերությունները հանած՝ ես իմ մեղավորությունը տեսնում եմ:


-Ո՞ր թերությունները, առարկա­յական ասեք:


-Դե, ասացի, պատերազմի ընթաց­քում որոշ տեղեկություններ եղել են ոչ ճիշտ:


-Դուք իմացե՞լ եք, որ ոչ ճիշտ տե­ղեկություն եք փոխանցում մեզ:


-Ոչ, հետո եմ իմացել:


-Այդ դեպքում ինչո՞ւ չեք փորձել այդ հարցերի պատասխանը գտնել:


-Դրանք չեմ կարծում, որ որոշիչ են եղել, հիմա էլ Ձեզ կարող եմ մի բան ասել՝ հիմա Դուք ու շատ-շատերը, ցավոք, պատերազմի հետևանքնե­րի, պարտության, հետագայում դա չկրկնվելու և հետագայում այդ կռիվը, որ կարող է շարունակվել, և բոլոր այս հարցերի առումով շարունակում եք անկարևոր բաների վրա ֆիքսվել, կոնկրետ դեպքում՝ քարոզչության: Էնպիսի տպավորություն է. որ կարծես քարոզչությունը բերել է պարտության:


-Պարո՛ն Հովհաննիսյան, մենք քարոզչության տակ էինք մնացել:


-Եթե էդպես է, ապա 30 տարվա քարոզչության մասին կարող ենք խոսել՝ տարածաշրջանի ամենամարտունակ բանակի, հաղթող բա­նակի:


-Բայց Դուք էիք այդ բոլոր տա­րիներին քարոզչության պատասխա­նատուն, Դուք էիք այդ ամենը փո­խանցում մեզ:

-Դուք էլ դրան մասնակցել եք ձեր գործողություններով:

-Մեր բանակը մարտունակ չի՞ եղել:

-Ուրեմն երկրորդ սխալը, որ անում ենք հիմա, քարոզչությունն ավելի եք կարևորում, քան մարտա­կան գործողությունների պլանավո­րումը, պետության ռազմավարական պատրաստությունը պատերազմին:

-Բայց հենց Դուք էիք կարևո­րում քարոզչությունը:


-Ես հիմա բանավեճի հավես չունեմ, գնացեք սրա մասին մտածեք:


-Պարոն Հովհաննիսյան, Շուշին Ձեզ համար հայկակա՞ն, թե ադրբե­ջանական քաղաք է:


-Շուշին իմ համար սուրբ քաղաք է:


-Հայկակա՞ն սուրբ:


-Իմ համար սուրբ քաղաք է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր