Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները          Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

02 փետ 2021 15:25

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ընթացքում Ռուսաստանում քարոզչության համար ներդրել է շուրջ 20 մլն դոլար. Մարիամ Հովսեփյան

2020 թ-ի 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը Ռուսաստանում քարոզչության իրականացման համար ներդրել է շուրջ 20 մլն դոլար։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական կողմը, սակայն, շատ ավելի վաղ էր սկսել հակահայկական քարոզչության համար կենտրոնացված աշխատանքները, դրանց վրա հսկայական գումարների ներդրմամբ։ «Ադրբեջանական կողմը Մոսկվա հսկայական գումարներ էր ուղարկում, որոնք տնօրինում էին դեսպանատունն ու անձամբ՝ դեսպանը, 7 տեղեկատվական օֆիսներ էին այդ շրջանում գործում Մոսկվայում։ Դեռ 2020 թ-ին փետրավարից սկսվեց Նժդեհի կերպարի դեմ պայքարը և «Նեզավիսեմայա Գազետան» հրապարակեց հոդված, որն իհարկե, հետագայում ջնջվեց, սակայն այդ հոդվածի հետքերով գնալով՝ պարզեցի, որ յուրաքանչյուր հակահայկական հոդվածին ադրբեջանցիները պատրաստ են վճարել 30 -50 հազար դոլարից սկսած գումար, կարևորը, որ հոդվածն հրապարակվեր առաջատար խմբագրությունում, իսկ հոդվածի հեղինակը ռուս անուն-ազգանունով լիներ, որպեսզի կապ չունենար ադրբեջանական համայնքի հետ։ Երբ ես նման հրապարակում արեցի՝ իրենց մեդիայի պատասխանատուն ինձ գրած նամակով չհերքեց այս տեղեկատվությունը, ավելին՝ նաև ինձ գումար առաջարկեց։ Հետագայում ամբողջ տարվա ընթացքում մենք առնչվում էինք նման խնդրի հետ, երբ ռուսական առաջատար լրատվամիջոցում հայտնվում էր ռուս հեղինակի կողմից գրված խիստ հակահայկական հոդված՝ պատմությունն աղավաղող, ամբողջությամբ ադրբեջանական սցենարով»։

Նրա դիտարկմամբ՝ չնայած ներդրված հսկայական գումարներին, այդուհանդերձ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 44 օրյա պատերազմի ընթացքում «Ռիա -Նովոստիի» ենթակայությամբ գտնվող առաջատար ԶԼՄ-ները Հայաստանի մասին ավելի շատ էին գրում և ավելի դրական լույսի ներքո, քան Ադրբեջանի մասին։ Մասնավորապես, առաջին հետազոտության համաձայն, ռուսական տպագիր լրատվամիջոցները 4.1 տոկոսով, իսկ երկրորդ պարագայում 10 տոկոս հարաբերակցությամբ ավելի շատ են անդրադառնում Հայաստանին, քան Ադրբեջանին։ «Կարծում եմ՝ սա արտացոլում է Ռուսաստանի քաղաքականությունը։ Չնայած դրան՝ այս ընթացքում, նաև որոշակի զարգացումներ եղան, եթե Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարը ուներ Տելեգրամյան ալիք, որն ուներ 500 հետևորդ ապա պատերազմի օրերին այն բավական ակտիվացավ, հետևորդների քանակն հասնում էր 20 000-ի։ Այսինքն, պատերազմի օրերին բավական ակտիվ գումարներ սկսեցին տրամադրել քարոզչությանը, արդյունքում, մեդիա ոլորտում հայտնվեցին կարատչենոկն-շևչենկոներ։ Մի պահ սկսվեց նկատվել ռուս երիտասարդ քաղաքական գործիչների ու լրագրողների մեծ շարժ դեպի թուրքամոլություն։ Իրականում ակնհայտ էր, որ իրենք տարիներով աշխատել էին ու կապեր էին հաստատել թե սկսնակ, թե արդեն կայացած փորձագետների, քաղաքագետների ու լրագրողների հետ, պետք է նշեմ, որ ինչ-որ չափով իրենց նպատակին հասել են։ Մինչդեռ, հայկական կողմը գրեթե ոչ մի ռեսուրս չի ներդրել և մեր ռեսուրսը մեր հայրենասիրությունն ու մեր անձնական կապերն էին, համայնքի ու դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքը։ Արդյունքում, չնայած, որ բոլոր գումարները ստանում և տնօրինում էր Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլին, միևնույն է ռուսական լրատվամիջոցներն իրեն անդրադարձել են անհամեմատ քիչ՝ 3390 անգամ, իսկ Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին ՝ 4457 անգամ, ընդ որում՝ ավելի շատ դրական լույսի ներքո է Հայաստանին անդրադարձ եղել, քան Ադրբեջանին»։

Միաժամանակ՝ համաձայն Տոկարևի հետազոտության՝ Հայաստանն իր մասին ավելի քիչ է գրում, քան Ադրբեջանն իր մասին։ Հայաստանն Ադրբեջանի մասին ավելի քիչ է գրում, քան Ադրբեջանը՝ Հայաստանի մասին, Հայաստանն իր մասին ռուսալեզու հոդվածներ ավելի քիչ է գրում, քան Ադրբեջանը իր մասին, Ադրբեջանում հայալեզու որոնումներն ավելի շատ են եղել, մինչդեռ Հայաստանում ադրբեջանալեզու որոնումներ համացանցում չեն եղել։

«Սա ցուցիչ է, ու այստեղ մենք պարտվում ենք։ Ակնհայտ է, որ իրենց կողմից շահագրգռվածությունը մեդիաոլորտում ավելի շատ ու կենտրոնացած է եղել, ավելի շատ գումարներ են ծախսում դրա վրա, ընդ որում՝ ոչ միայն պետական գումարներ են Մոսկվա ուղարկում, այլև, օրինակ, «Ֆութ սիթին» է իրենց հովանավորում։ Պետք է նաև շեշտեմ, որ այդ օրերին ադրբեջանական կողմը բավական ակտիվ աշխատում էր այն ռուսների հետ, որոնք շփվում են հայկական օղակներում։ Օրինակ, իմ ընկերներից մեկն, ով հրեա է, առաջարկ էր ստացել համագործակցություն՝ ամսական 10 հազար դոլար աշխատավարձով»։

Նա ընդգծեց, որ ուսումնասիրությունն հիմնականում կատարվել է էլեկտրոնային ռեսուրսների վերաբերյալ։ Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը՝ ակնհայտ է, որ Կարոտչենկո և Շևչենկո կարգի մարդիկ գումարներ էին ստացել և ամեն տեղ հայտնվել են, խոսել են, ամեն տեղ արտահայտել են պրոադրբեջանական դիրքորոշում։ «Մինչդեռ, մեր դիրքորոշումը ներկայացվել է կամ ռուսաստանաբնակ հայերիս կողմից կամ հայերիս ընկեր հաղորդավարների միջոցով։ Իհարկե, հեռուսատեսային ոլորտում չկա գիտական հետազոտություն, սակայն իմ կարծիքով՝ մենք այդտեղ ամենևին էլ չենք զիջել, քանի որ հասկանալի ու ակնհայտ էր, որ կան վճարված էքսպերտներ, որոնք խոսում էին, սակայն նրանց միաշանակ հակադարձում էին հաղորդավարները։ Իհարկե, նաև կային լրատվամիջոցներ, որոնք ընդդիմադիր էին ու բացառապես ադրբեջանական քարոզչություն էին վարում»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր