Տեսանյութ.Զգուշացեք, ծխելուց հիվանդություններն առաջանում են ոչ թե նիկոտինից.Ի՞նչ է խեժը
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/cxel-12.jpg)
Ծխելու վնասների մասին գիտեն բոլորը, բայց կան նաև շատ առասպելներ: Գիտնականներն ապացուցել են, որ ծխելու հետ կապված հիվանդություններն առաջանում են ոչ թե նիկոտինից, այլ այրումից և դրա հետևանքով առաջացած ծխից։ Այս հոդվածում և հոլովակում կփորձենք հասկանալ՝ ինչ է խեժը և ինչու է այն վնասակար թե՛ ծխողի, թե՛ երկրորդային ծուխը շնչողի համար, կուսումնասիրենք հիմնական առասպելներն ու մոլորությունները, որոնք կապված են խեժի հետ։
Ի՞նչ է խեժը
Խեժը այրվող սիգարետի ծխի մնացորդն է՝ նիկոտինի և ջրի հեռացումից հետո: Այն քիմիական հավելում չէ, այլ ուղղակի քաշի չափման միավոր: Խեժը կազմված է մի շարք նյութերից, որոնք մարդու օրգանիզմի համար վնասակար են։ Քանի որ խեժն առաջանում է սիգարետի այրումից, շատ բժիշկներ ու առողջապահության փորձագետներ նիկոտինային կախվածության դեպքում խորհուրդ են տալիս սիգարետի փոխարեն օգտագործել այնպիսի արտադրանք, որը առանց այրման է նիկոտինը մատակարարում մարդու օրգանիզմ։ Դեղատներում կարելի է գտնել նիկոտինային մաստակներ (Nicorette, Nicotex); նիկոտինային սպեղանի (NicoDerm, RunNico, որը կպցնում են մաշկին)։
Առկա են նաև նիկոտին մատակարարող էլեկտրոնային սարքեր, օրինակ՝ ծխախոտը տաքացնող սարքեր (մեզ հայտնի է IQOS-ը)։ Եթե դուք կամ ձեր հարազատը ոչ մի կերպ չեք կարողանում (կամ չեք ցանկանում) հրաժարվել նիկոտինից, կարելի է դիմել այս միջոցների օգնությանը։ Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ սրանցից ոչ մեկը անվտանգ չէ, ու լավագույն տարբերակը նիկոտինից իսպառ հրաժարվելն է։