Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 ապր 2021 12:08

Մեր ցանկությունն է, որ Ռամադանից հետո Շուշի այցելենք և իմ եղբայր Ալիևի հետ, Ալլահի կամքով, Շուշիում նոր տոն տոնենք

Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին:

Նա հերթական անգամ շնորհավորել է Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, ապա պնդել, որ ԼՂ տարածքում եղած 67 մզկիթներից 63-ը ավերվել է, քանդվել են նաև եկեղեցիներ: 

Մեկ այլ պնդմամբ, Էրդողանը խոսել է 1918թ. իբրև հայերի կողմից ադրբեջանցիների կոտորածի մասին՝ միաժամանակ հիշատակելով նաև Խոջալուի դեպքերի մասին:

Թուրքիայի նախագահը շրջանի ապագայի մասին խոսելիս կարևորել է հետևյալ քայերը՝ «Ղարաբաղում թյուրքական ժառանգության պահպանում, շրջանի վերականգնում և ադրբեջանցի փախստականների վերադարձ»:

Վերջում էլ ցանկություն է հայտնել այցելել Շուշի՝ ասելով. «Մեր ցանկությունն է, որ ամենակարճ ժամանակում՝ Ռամադանից հետո, Շուշի այցելենք և իմ եղբայր Ալիևի հետ, Ալլահի կամքով, Շուշիում նոր տոն տոնենք»:

Աղբյուր` Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր