Սիրտս խառնում է.Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները.Ալիևի «պուրակի» բացումով իրենց նողկանքն են արտահայտել աշխարհում
![](https://www.tert.am/news_images/1194/3581698_1/1333307_020.thumb.jpg)
«Պատերազմի ավարտից հինգ ամիս անց Ալիևը դեռևս զինվորական համազգեստ է կրում, մինչդեռ ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են, որ նրանք իսկապես ջանասիրաբար աշխատում են հաշտեցման ուղղությամբ:
Սա օրինակ է առ այն, թե ինչու է միանգամայն հիմարություն կարծել, որ երբևէ հայ-ադրբեջանական հաշտեցումը հնարավոր է, քանի դեռ Ալիևն իշխանության գլուխ է։
Եվ, իհարկե, պետք է ավելի խենթացնող մի բան էլ ասեմ․ այստեղ Ալիևն ուսումնասիրում է հայ զինծառայողների մոմե արձանները»,- Twitter-ի իր էջում գրել է Guardian-ի և CNN-ի լրագրող Նիլ Հաուերը՝ կից տեղադրելով Ալիևի լուսանկարները։
Բրիտանացի լրագրող, Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս Դե Վաալն, իր հեթին, գրել է, որ թեև գրեթե դադարել է Twitter-ում մեկնաբանել հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ «երկու կողմերից չափազանց շատ են Լինչի դատաստանի կողմնակիցները», բայց Ադերբեջանում այսպես կոչված «պուրակի» բացումը չափազանց վհատեցնող է։
«Կրակոցները դադարել են, բայց «հաղթանակ = դիմացինի նվաստացում»-ը շարունակվում է»,- հավելել է նա։
Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որն Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ակտիվորեն լուսաբանել է Ադրբեջանի վայրագությունները, զարմանալի չի համարել այն, որ այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով։
«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ փաստել են իրենց դաժան ռազմական հանցագործությունները: Այլասերվածության այս տեսակը խրախուսվում և նշվում է պետական մակարդակով»,- Twitter-ում գրել է Սնելը:
Իր հերթին, գերմանացի կինոռեժիսոր և իրավապաշտպան Դյունեզ Թեկկալն իր նողկանքն է հայտնել հայ զինվորների սաղավարտների ֆոնին քայլող Ալիևի լուսանկարի կապակցությամբ։
«Այսպիսի տեսք ունեն ոչ թե հաղթողները, այլ ռազմական հանցագործները. Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվում կառուցել է սեփական զվարճանքի այգին՝ հայ զինվորների սաղավարտներով և հայկական համազգեստով մոմե տիկնիկներով և տաղավարներով։ Սիրտս խառնում է»,- գրել է Թեկկալը:
«Սա իսկապես նողկանք է առաջացնում և հիշեցնում է Բաղդադում «Հաղթանակի կամարի» հիմքում սաղավարտների հավաքածուն, որը, Սադամի պմդմամբ, պատկանում է 1980-88 թվականների պատերազմում զոհված իրանցի զինվորներին»,- գրել է Bloomberg-ի լրագրող Բոբի Գոշը:
ջ