Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

16 ապր 2021 14:15

Հայ զինվորներից գողացված հարյուրավոր սաղավարտներով Ալիևը կրկին աղ է լցնում հայկական վերքերին. Trouw

Նիդերլանդական Trouw հեղինակավոր օրաթերթը անդրադարձ է կատարել Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին նվիրված «Ռազմական ավարի պուրակ»-ի բացմանը։


«Ադրբեջանի նախագահը կրկին աղ է լցնում հայկական վերքերին» խորագիրը կրող հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ հայ զինվորներից գողացված հարյուրավոր սաղավարտներով, այսպես կոչված, «թանգարանի» բացմամբ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ զայրացրել է Հայաստանին։


Մեջբերելով «պուրակի» բացման կապակցությամբ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված տեսաուղերձից նախագահ Ալիևի խոսքերը, հոդվածագիրը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նման քայլերին զուգահեռ նախագահ Ալիևը խոսում է «հակամարտության էջը փակելու» և «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի հեռանկարների» մասին։


Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանում զայրույթը մեծ է, քանի որ Լեռնային Ղարաբաղի տարածքների զգալի մասի կորստի ցավը դեռ թարմ է հայերի համար։ Նիդերլանդացի հոդվածագիրը, անդրադարձ կատարելով ՀՀ ԱԳՆ հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը ցույց է տալիս «անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն» լինելու իր իրական դեմքը և նման քայլերով հրապարակավ նվաստացնում է «պատերազմում զոհերին, անհայտ կորածներին և ռազմագերիներին», կարծիք է հայտնում, որ Ալիևի այս վարքագծից ելնելով Հայաստանի իշխանությունները, դժվար թե, կարողանան ընդունել խաղաղության վերաբերյալ առաջարկը։


Բացի այդ, հոդվածում հանգամանալից անդրադարձ է կատարված հայ ռազմագերիների հարցին։


Մասնավորապես, նշվում է, որ անորոշ է նաև Ադրբեջանում հայ ռազմագերիների ճակատագիրը, մինչդեռ զինադադարի հաստատմամբ կողմերի միջև նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում, և որ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարտ ամսին հաղորդել է հայ ռազմագերիների նկատմամբ խոշտանգումների և ստորացուցիչ վերաբերմունքի մասին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր