Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

22 ապր 2021 16:37

Եթե Փաշինյանին ուղեկցում են այլ պետության դրոշով մեքենաներ, ապա իր թեթև ձեռքով հուղարկավորել է մեր երկրի ինքնիշխանությունը, դա նույնպես հայրենիքի դավաճանության հանցագործության ժանրից է

«Սյունիքի հարգանք ու սեր վայելող համայնքի ղեկավարներն այսօր բերման են ենթարկվել և ձերբակալվել են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
Նա նշեց, որ հրապարակավ տալիս է հաղորդում հանցագործության վերաբերյալ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում. «Այս կապակցությամբ իրավապահ մարմինների ուշադրությունն ենք հրավիրում տվյալ հանգամանքի վրա և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն»:
Վ. Այվազյանը նշեց, որ Սյունիքի համայնքների ղեկավարների վարքագիծը եղել է իրավաչափ, Սահմանադրության և գործող օրենքների շրջանակներում, բնականաբար, բոլորի համար էլ ակնհայտ է՝ սա հերթական քաղաքական հետապնդումն է:
Խոսելով Սյունիքում Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիաներից և այն հայտարարություններից, որ կազմակերպված է եղել, սահմանադրագետն ասաց. «Միանշանակ դա ինքնաբուխ ակցիա էր, թեկուզ հայհոյախառն արտահայտությունները, որոնք հնչում էին վարչապետի հասցեին: Չեմ կարծում, որ լիներ կազմակերպված ինչ-որ գործընթաց: Դա գալիս էր մարդկանց հոգու խորքից, հոգու կանչն էր: Առանց վարանելու անկեղծ ասեմ՝ նաև լրիվ իմ սրտով էր: Որպես այս երկրի քաղաքացի ողջունում եմ այդ ինքնաբուխ ակցիան կատարած բոլոր քաղաքացիներին, նրանք իրենց հոգու ճիչը ներկայացրեցին»:
Անդրադառնալով այն փաստին, որ երեկ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են այլ երկրի դրոշով մեքենաներ, Վ. Այվազյանն ասաց. «Եթե Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են այլ պետության դրոշով մեքենաներ, նրա անվտանգությունն ապահովող ուժեր, ապա գործ ունենք մեր երկրի ինքնիշխանության լիակատար հուղարկավորության հետ, այսինքն՝ վարչապետը դրանով համայն աշխարհին ցույց տվեց, որ իր թեթև ձեռքով հուղարկավորել է մեր երկրի ինքնիշխանությունը, դա նույնպես հայրենիքի դավաճանության հանցագործության ժանրից է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր