«Գողականները» միշտ կարեւոր դերակատարում են ունեցել ընտրություններին, այս անգամ մեծ մասը չեզոք դիրք է բռնել.«Հրապարակ»

Դոն Պիպոյի եղբայրն է մահացել, նա 40 օր սուգ է պահելու, Վստրեչի Ապերը գնացել է իր հայրական Քաղսի եւ ասել է, որ ոչ մի բանի չի խառնվելու։ Որոշ տեղեկություններով՝ Փաշինյանի օգտին են աշխատում նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյան եղբայրները, որոնց եւս համակարգում է Հայկ Սարգսյանը։ Մեզ պատմեցին, որ այս օրերին իշխանությունը հանցավոր աշխարհի բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք տարբեր պատճառներով գտնվում էին արտերկրում, եւ նրանց մուտքն արգելված էր Հայաստան, թույլ է տվել վերադառնալ հայրենիք, որ աջակցեն իրենց։
Օրեր առաջ էլ ոստիկանություն են հրավիրվել քրեական ու թաղային մի շարք հեղինակություններ, որոնց առաջարկվել է աջակցել Փաշինյանին։ Նրանց մեծ մասը, սակայն, մերժել է առաջարկը։ Ուժայիններն ասել են՝ այդ դեպքում գոնե խոստացեք, որ Քոչարյանին էլ չեք աջակցելու։ Ոմանք համաձայնել են, ոմանք ասել են՝ ընդդիմադիր ուժերի մեջ ընկերներ ունենք, պետք է օգնենք նրանց, իսկ մի փոքր մասն էլ համարում է, որ «սա հայրենիքի հարց է, ոչ թե քաղաքականության»՝ չեն կարող մի կողմ քաշվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում