Դա պետք է մնա նրանց խղճին, ով այն ընդունել է.15 ռազմագերու դիմաց ականների քարտեզի փոխանցումը հակառակորդին համարժե՞ք փոխանակում էր, թե՞ ոչ

Սեմյոն Պեգովին նաեւ հետեւյալ հարցն ուղղեցինք․ ՌԴ-ն նոյեմբերի 9-ի հայտարարության երաշխավորն է, եւ պատահական չէ, որ գերիների, անհետ կորածների ծնողները սկզբնական շրջանում Վլադիմիր Պուտինին նամակներ էին գրում, բայց տպավորություն է, որ Ռուսաստանն անհրաժեշտ չափով ճնշումներ չի գործադրում Ադրբեջանի վրա։
«Իհարկե, ՌԴ-ն՝ որպես խաղաղապահ երկիր, պետք է որոշակի չեզոքություն պահպանի, բայց սա բնավ չի նշանակում, որ ռուսական կողմն այս հարցով չի զբաղվում։ Որքանով ես եմ տեղյակ, Ռուսաստանում ահռելի ռեսուրսներ են գործի դրված՝ ե՛ւ ռազմական դիվանագիտություն, եթե կարելի է այդպես ասել, ե՛ւ դիվանագիտություն՝ ուղիղ ԱԳՆ գծով, սակայն մենք կարող ենք հիշել Դոնբասը, երբ կան նույնանման համաձայնագրեր, որոնք ոչ թե Ռուսաստանի, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից են ընտրված, բայց, այդուհանդերձ, Ուկրաինան այդ գերիներին «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով չի փոխանակում։ Թեպետ շատ մարդիկ գերի են ընկել 2014 թվին, իսկ այդ համաձայնագրերի ընդունումից 6 տարի է անցել»,- ասաց Պեգովը։