Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

15 հուլ 2021 10:00

Փաշինյանն Ալիևին խոստումներ ունի տված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Անցել է երկու ամսից ավելի, ինչ ադրբեջանական կողմը երեք ուղղություններով առաջ է եկել Հայաստանի սահմանին եւ հեռանալ ամենեւին չի պատրաստվում: Ավելին՝ նրանք այլ ուղղություններով ամրանալու փորձեր են իրականացնում: Դրա վառ ապացույցը երեկ տեղի ունեցած միջադեպն է: Մասնավորապես, երեկ առավոտյան հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող:


Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ անհետ կորել է երկու զինծառայող, որոնք եղել են առանց զենքի: Եվ մինչ թշնամին Հայաստանի սահմաններին է, իշխանությունները զբաղված են Սյունիքի համայնքապետերի նկատմամբ հաշվեհարդարներով: Քաղաքական հետապնդումների գործընթացը սկսվեց ընտրություններից հետո, եւ ի՞նչ ունենք 3 շաբաթ անց. Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է, Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է, միջնորդություն է ներկայացվել նաեւ Մեղրու համայնքապետի տեղակալին եւ համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ, Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մոտ 15 մեղադրանք է առաջադրված, Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է, Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է, Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:


Երեկ էլ պարզ դարձավ, որ թիրախում է նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, որի բաժնետեր Վահե Հակոբյանը հանդիսանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, որի անդամներն են համայնքապետերը։ Իսկ թե ինչու է Հայաստանում տիրում այս իրավիճակը, դժվար չէ կանխատեսել: Փորձագիտական շրջանակներում երկար ժամանակ տարածվում են խոսակցություններ, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերընտրվել է, եւ դեռ ՍԴ վճիռը չկայացված՝ շնորհավորանքներ է ստանում, քանի որ աշխարհին խոստումներ ունի տված:


Խոստումներից առաջինը ռուսական սահմանապահներին Գեղարքունիքից մինչեւ Սյունիք տեղակայելն է, երկրորդը՝ պետք է իրականացնի սահմանազատում եւ վերջնականապես լուծի անկլավների հարցը՝ Տիգրանակերտը տալով Արծվաշենի փոխարեն եւ այլն ու դրանով վերջնականապես փակելով նաեւ Արցախի թեման: Եվ երրորդ՝ նա պարտավորություն ունի կոմունիկացիաները բացել եւ կնքել խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, եւ դրա գինը լինելու է ճանապարհների ապաշրջափակումը:


Եվ հիմա պարզ է, որ այս գործընթացներով Ալիեւը փորձում է արագացնել իր պլանները, որոնք Նիկոլ Փաշինյանը խոստացել է իրագործել: Ու այսքանից հետո հարց է առաջանում. եթե Փաշինյանն այսքան սիրով եւ հանդուրժողականությամբ կատարում է Ալիեւի պահանջները, ապա մոտ 5 հազար զոհ ու հազարավոր անհետ կորածների կյանքը հանուն ինչի՞ զոհաբերվեց:


Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր