Եթե մենք չջնջենք հայերին և հրեաներին երկրի երեսից, մենք չենք կարողանա խաղաղություն գտնել այս անցողիկ աշխարհում.Haber7 պարբերական
![](https://livenews.am/press/wp-content/uploads/2020/07/%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80-21.07.20-800x445.jpg)
«Հայաստանը ստեղծել է հակաթուրքական նոր ահաբեկչական կազմակերպություն, որն անվճար ռազմական կրթություն է տրամադրում POGA կոչվող դպրոցում»,-ասվում է հոդվածում: Այն ընդգծում է, որ կազմակերպության ֆեյսբուքյան էջը պարունակում է «Մեր թշնամին սահմանի մյուս կողմում է» արտահայտությունը:
Հոդվածի հեղինակը հայտնում է նաև, թե այս կազմակերպությունը ֆինանսավորվում է հայկական սփյուռքի, մասնավորապես՝ ամերիկացի գործարար Վրեժ Գրիգորյանի կողմից: Բացի այդ, ըստ թերթի, կազմակերպությանը աջակցում է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը:
Հոդվածի հեղինակը չի բացառում, որ այս կազմակերպության հետ Հայաստանը կարող է ցանկացած գործողություն կատարել Ղարաբաղում:
«Մենք պետք է կտրենք օձի գլուխը», - հրապարակմանն արձագանքել է ընթերցողներից մեկը:
«Այն օրերը, երբ մենք Հայաստանը կընդգրկենք Թուրքիայում, հեռու չեն»,- նշել է քննարկումների մեկ այլ մասնակից:
«Եթե մենք չջնջենք հայերին և հրեաներին երկրի երեսից, մենք չենք կարողանա խաղաղություն գտնել այս անցողիկ աշխարհում», - արձագանքել է երրորդ մեկնաբանը:
«Մենք պետք է ժամանակին ջնջեինք Հայաստանը աշխարհագրական քարտեզից»,- ասվում է մեկ այլ մեկնաբանության մեջ:
Քննարկման մեկ այլ մասնակից դրանում որևէ վտանգ չի տեսնում և ասում է, որ թուրքական մեկ անօդաչու թռչող սարքը` «Բայրաքթարը», բավական կլինի այդ գնդի համար: