Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

18 օգոս 2021 17:31

Թալիբները կրակում են փախչողների վրա,կասկածյալ «գողերին» դուրս են հանում իրենց տներից և հրացանի սպառնալիքի տակ քաշ տալիս փողոցով

Աֆղանստանում իշխանության եկած «չափավոր» թալիբները սկսել են փողոցներում բռնել ենթադրյալ գողերին և պատժել նրանց կապելով բեռնատարներին ու պտտելով Քաբուլով մեկ:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, բացի այդ, թալիբները կրակում են մարդկանց ուղղությամբ, ովքեր փորձում են փախչել՝ գնալով ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող օդակայան: Ծայրահեղական շարժման գրոհայինները նաև տնից տուն են գնում՝ գողերին հայտնաբերելու համար:

Պարբերականը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչ է կատարվում մայրաքաղաք Քաբուլի փողոցներում «Թալիբանի» իշխանության գալուց հետո:

Այսպես կոչված՝ «փրկության հրեշտակները» կասկածյալ «գողերին» դուրս են հանում իրենց տներից և հրացանի սպառնալիքի տակ քաշ տալիս փողոցով, ապա շարք կանգնեցնում պատերի տակ:

Հրապարակված կադրերում երևում է, որ մոտակայքում կանգնած է ճանապարհային ոստիկանը, որը միայն երթևեկությունն է կարգավորում և թվում է, թե ոչինչ չի անում կամ չի կարող անել թալիբների կոշտ «դատաստանը» կանխելու համար:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր