Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

15 սեպ 2021 11:31

Փաշինյանը ոչ մի լծակ չունի Ադրբեջանի նկատմամբ ճնշում գործադրելու․ իրանական կայքը՝ Գորիս-Կապան ճանապարհին մասին

Իրանական Pars Today կայքն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Գորիս Կապան ճանապարհին ոստիկանական անցակետի տեղադրմանն ու իրանական բեռնատարներից վարորդներից գումարի գանձմանը։


«Ադրբեջանի Հանրապետությունը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ խափանել է Գորիս-Կապան ճանապարհին ավտոմեքենաների ու ավտոբեռնատարների ազատ երթևեկությունը: Նախորդ անգամ Ադրբեջանը երկու օր փակեց ցամաքային ճանապարհը, իսկ այս անգամ, Գորիս-Կապան ճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանական ուժերն իրանցի վարորդների փաստաթղթերը ստուգում և ապա՝ ճանապարհի համար 130 դոլար են պահանջում, որից հետո թույլ են տալիս անցնել:


Հետաքրքիր է, որ մինչ այժմ ոչ մի հայ պաշտոնյա չի արձագանքել այդ քայլին, և միայն Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հաստատելով միջադեպը, հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում հարցի լուծման շուրջ:


Փաշինյանը մի քանի շաբաթ առաջ ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի Հանրապետությունը ցանկանում է անսահմանափակ հասանելիություն ունենալ  Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ցամաքային ճանապարհին, սակայն Հայաստանը պնդում է, որ հատկացվելիք  ճանապարհին երթևեկության համար պետք է մաքսատուրք սահմանվի և ստուգումներ անցկացվեն:


Չնայած Հայաստանի այս պնդումը, տրամաբանական  է թվում, սակայն հարցը նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի  լծակ չունի  Ադրբեջանի նկատմամբ  ճնշում գործադրելու և Հայաստանի նախապայմանն իրականացնելու համար, որովհետև ճնշման բոլոր լծակները զիջվել են նոյեմբերի 9-ի փաստաթղթով և ճնշման նոր լծակներ ստեղծելու փորձ չի արվել:


Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետությունը ներխուժեց Հայաստան՝ կառչելով Խորհրդային Միության հին քարտեզներին և, բացի նախկին ճնշման լծակներից, իր ձեռքը վերցրեց  Իրանի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի 20 կմ-ի  վերահսկողությունը: Այնուհետեւ Բաքուն իր լրջությունը և ճնշման լծակի կարևորությունը ցույց տալու համար երկու օրով փակեց Իրան-Հայաստան ցամաքային ճանապարհը:


Ներկայումս գործող անցակետը տեղադրվել է օրեր առաջ, և տեղի հայ պաշտոնյաներն արձագանքելով սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներին, հայտարարեցին, որ   «Խնդիր չէ: Նրանք իրենց պատկանող տարածքում են  անցակետեր տեղադրել»:


Երկու օր առաջ, ադրբեջանական լրատվամիջոցներում լուրեր շրջանառվեցին իրանական բեռնատարների Խանքենդի (Ստեփանակերտ) մուտք գործելու մասին: Ադրբեջանի հանրապետության իշխանությունները դատապարտեցին այդ քայլը և պահանջեցին արգելել այդ բեռնատարների մուտքը Ադրբեջանի հանրապետության տարածք: Դա այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ստեփանակերտը չի մտնում Ադրբեջանի գրաված տարածքների մեջ և այն գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Մյուս կողմից, Ադրբեջանի Հանրապետության որոշ իրանամետ վերլուծաբաններ մատնանշում են այն փաստը, որ Բաքուն թույլ է  տալիս, որ ռուսական բեռնատարներով ապրանքները Գյանջայով ու Բարդայով անցնեն Ստեփանակերտ,սակայն արգելում է իրանական բեռնատարների երթևեկությունը այդ տարածքում քանի,որ վախենում է բացահայտվի  սիոնիստների ներկայությունն այդ տարածքներում և Իրանն իրազեկվի այդ մասին:


Առավել հետաքրքիր է, որ Հայաստանի կառավարությունն այդ առումով մեծ վճռականություն չի ցուցաբերում, և այս ընթացքում  ​​ընդհամենը հանդես է եկել  դիտողի դերում:


Իրանի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի այս բոլոր սահմանափակումները նման են այն տարանցիկ համակարգին, որն առաջարկել էր Փաշինյանը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի միջև հաղորդակցության ճանապարհի համար, այսինքն` մաքսային զննում և  մաքսատուրքի սահմանում: Մինչդեռ մինչև մի քանի ամիս առաջ այս ճանապարհն ամբողջությամբ գտնվում էր Հայաստանի վերահսկողության տակ, որտեղ չկար երթևեկության որևէ սահմանափակություն:


Իրանի արտգործնախարարության խոսնակը երեկ մամուլի ասուլիսում անդրադարձել է  այդ խնդրին և ընդգծել այդ հարցում Իրանի հավասարակշռված քաղաքականությունը:


Այաթոլլա Ռայիսիի կառավարության քաղաքականությունն իր հարևանների հետ տնտեսական հարաբերությունների առաջնահերթությունն է, և Հայաստանն այս առումով մեծ դերակատարություն ունի: Ինչպես այս երկրի հետ արտաքին առևտրի տեսանկյունից, այնպես էլ Եվրասիական միության տեսանկյունից,ընդ որում Հայաստանն այս միությունում Իրանի միակ հարևան երկիրն է, և այս միության  հետ առևտուրը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով:


Հայաստանի հետ Իրանի ցամաքային հաղորդակցության խզումը ոչ միայն նշանակում է նրա հետ 400 մլն դոլարի առևտրից հրաժարվել, այլև լրջորեն կխափանվի Եվրասիական տնտեսական միության հետ առևուրը:


Փորձագետների կարծիքով, քանի դեռ Իրանը ճիշտ  չի օգտագործել այնպիսի լծակներ, ինչպիսին է Բիլե Սավար-Նախիջևան առանցքը, որպես միակ ցամաքային ճանապարհ, որը Ադրբեջանի Հանրապետության հիմնական տարածքը կապում է Նախիջևանին և  ընթացիկ պայմաններին համապատասխան ճանապարհի մաքսատուրքը չի ավելացրել, նման չարություններ տեղի կունենան»,- գրում է կայքը: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր