Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

01 հոկ 2021 14:55

Երեխաների մոտ բրոնխիտի բուժման համար համարամոքսիցիլինի նշանակումն արդարացված չէ, անօգուտ է

Հակաբիոտիկներն «ամեն դեպքում» խորհուրդ չեն տրվում երեխաների մոտ շնչուղիների չբարդացած վարակների բուժման համար: The Lancet-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք գրեթե անօգուտ են:
Medportal.ru-ի փոխանցմամբ` բրոնխիտի, տոնզիլիտի, թոքաբորբի, միջին օտիտի եւ այլ հիվանդությունների բուժման ժամանակ հաճախ ամոքսիցիլին է (ամոքսիկլավ) նշանակվում՝ կիսասինթետիկ հակաբակտերիալ միջոց պենիցիլինների խմբից:


Սաութհեմփթոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ շնչուղիների չբարդացած վարակների դեպքում, երբ թոքաբորբի կասկած չկա, ամոքսիցիլինի նշանակումն արդարացված չէ:




Հետազոտությանը մասնակցել է Անգլիայից եւ Ուելսից 6 ամսականից մինչեւ 12 տարեկան 432 երեխա, ովքեր չափավոր ծանր ախտանիշներով վերին շնչուղիների վարակների ամբուլատոր բուժում էին ստանում: Փոքրիկ հիվանդները պատահականորեն բաժանվել էին երկու խմբի, որոնցից մեկում երեխաները յոթ օր օրական երեք անգամ ամոքսիցիլին էին ընդունում, մյուսում` պլացեբո: Բժիշկներն ու բուժքույրերը գնահատել են ախտանիշները թերապիայի սկզբում, իսկ ծնողներն ամենօրյա օրագիր էին լրացնում երեխայի վիճակի մասին:


Արդյունքում գիտնականները պարզել են, որ երկու խմբերի երեխաներն էլ վերականգնվել են մոտավորապես միաժամանակ. տարբերությունը միջինում կազմել է 13 տոկոս, այսինքն` կլինիկապես աննշան: Ավելին, ամենաուժեղ ախտանիշներ ունեցող երեխաների ախտանշանների` բարձր ջերմության, շնչահեղձության եւ կրծքավանդակում խռխռոցների, տեւողության մեջ էական տարբերություններ չկային


Այդ իսկ պատճառով խորհուրդ չի տրվում երեխաներին նշանակել վերը նշված հակաբիոտիկը: Գիտնականները նաեւ ընդգծել են, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը գլոբալ խնդիր է դառնում, եւ շատ կարեւոր է խուսափել դրա հաճախակի օգտագործումից:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր