«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

07 հոկ 2021 15:35

Տեսանյութ.ՀՀ-ում առաջին անգամ բարձրախոսով խոսելու համար մարդ բերման ենթարկեցին

ՀՅԴ-ականներն այս պահին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք ցանկանում են ի ցույց դնել ՀՀ վարչապետի խոսքի, գործի և իրականության անհամապատասխանությունը:


Կառավարության շենքի դիմաց են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը և Լիլիթ Գալստյանը:


«Լիտվայի հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անպատասխանատու, անհիմն հայտարարությունը կատարեց: Այս անգամ Շուշիի վերաբերյալ: Հայոց բերդաքաղաքը թշնամուն նվիրելու իր քայլն արդարացնելու համար նա ուզում էր Շուշիի մասով ստեղծել անարժեք քաղաքի տպավորություն: Այսինքն նաև միջազգային հանրության աչքում ներկայացնել, թե Շուշին հայության համար անարժեք քաղաք է եղել»,-ասաց ՀՅԴ երիտասարդական միության անդամներից մեկը:


Երիտասարդ գործիչը դեռ չէր ավարտել իր խոսքը երբ նրան մոտեցան ոստիկանները ու բերման ենթարկեցին բարձրախոսով խոսելու համար, մեկ ուրիշ դաշնակցականի էլ՝ հարցազրույց տալու համար։
«Ընդամենը բարձրախոսով խոսալու համար մեր ընկերոջը բերման ենթարկեցին ու տարան: Թող ուշադրություն դարձնեն Նիկոլի գրպանի իրավապաշտպանները: Թող ուշադրություն դարձնեն, թե այսօր մեր երկրում ինչ է կատարվում: ՀՀ-ում առաջին անգամ բարձրախոսով խոսելու համար մարդ բերման ենթարկվեց»,-նշեց ՀՅԴ-ականներից մեկը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր