Վարչապետի օգնականի մակարդակո՞վ եք հարգում Ցորի տղերքին, ո՞ւր էին վարչապետ֊նախարարները, այս տղաներն արդյո՞ք արժանի չէին          Հայաստանի որոշ դեսպաններ դեսպանընկալ երկրներում շատ վտանգավոր թեզ են առաջ տանում       Զախարովայի կոշտ պատասխանը՝ Բլինկենին, որը ՌԴ-ին մեղադրել էր ագրեսիվ գործողությունների մեջ՝ԱՄՆ-ն պետք է սկսի իրենից, եթե որոշել է միջազգային իրավունքը խախտող երկրներ փնտրել    

11 հոկ 2021 16:42

ԱՆ-ն չի պատասխանում, թե քանի զոհվածի մարմնին կա դիահերձարաններում

Ղարաբաղյան երրորդ պատերազմի մեկնարկի տարելից առաջ Panorama.am-ը հարցեր էր ուղղել  առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե մեկ տարի անց քանի՞ զոհվածի մարմին  կա դիահերձարաններում։ Եղել են դեպքեր, երբ պատերազմի ավարտից ամիսներ անց զոհվածների մարմինները ճանաչելի են եղել, ինչը բազմաթիվ հարցեր է առաջացրել հարազատներ մոտ։


Panorama.am-ը նախարարությանն ուղղել էր հետևյալ հարցերը.


1. 2021 թվականի սեպտեմբերի 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում գտնվող դիահերձարաններում Արցախի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված քանի՞ զինծառայողի դի կա։
2.  Նրանցից քանի՞սն են դեմքով ճանաչելի սեպտեմբերի 10-ի դրությամբ։
3.  Հայաստանյան դիահերձարանում պահվող մարմինների թվում եղե՞լ են ադրբեջանցիների։
4.  Հայաստանյան դիահերձարանում պահվող մարմինների թվում կա՞ն այնպիսիք, որոնք բերվել են Ադրբեջանից։
5.  Կան դեպքեր, երբ զոհվածների մարմիններն անցած տարվա հոկտեմբերից եղել են այս կամ այն դիահերձարանում, սակայն հարազատներին են հանձնվել 1-3 ամիս առաջ։ Ինչի՞ հետևանք է դա։
6.  Զինծառայողների մասունքները պարկերում, արևի տակ ու մեղմ ասած ոչ պատշաճ պայմաններում պահելու հետևանքով կա՞ն պատժվածներ, ովքե՞ր են։ Եթե չկան, ինչո՞ւ։
7.  Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻՊԾ տվյալներով, սեպտեմբերի 9-ի դրությամբ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն։ Աճյուններից քանի՞սն են սեպտեմբերի 10-ի դրությամբ նույնականացված։
8. Քանի՞ աճյուն, մասունք է տեղափոխվել այլ երկրներ նույնականացման նպատակով։ Ո՞ր երկրներ են դրանք տարվել։
9.  Պատերազմի մեկնարկից ի վեր մինչ այս պահը՝ սեպտեմբերի 10-ի դրությամբ քանի՞ մահացածի մարմնի նույնականացում է եղել։ Ընդհանուր առմամբ, նույնականացման քանի՞ հետազոտություն է իրականացվել։


Առողջապահության նախարարությունն անպատասխան է թողել այս հարցերի պատասխանը՝ վկայակոչելով նախաքննական գաղտնիքը։


Ըստ էության նախարարությունից  պատասխանել են ընդամենը մեկ հարցի՝  նշելով, որ 53 փորձանմուշ ուղարկվել է Նիդերլանդների Թագավորության անհետ կորածների միջազգային հանձնաժողով՝ փորձաքննության ենթարկելու նպատակով։


Քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին տարածել էր հաղորդագրություն՝ հայտնելով, որ  քրեական գործի շրջանակներում պարզվել է՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թվաքանակը կազմում է 3788 անձ։ 04.10.2021թ. դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։


Մինչև օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայողներ և քաղաքացիական անձինք։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր