ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

29 հոկ 2021 12:34

Ինչո՞ւ եք շտապում, մի շտապեք.Ինչը մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել

Շատ լավ է, որ այդ հանդիպումները կան, և դրանք շարունակական են այն պարզ պատճառով, որ մեր ռազմավարական գործընկերոջ հետ մենք քննարկելու շատ բաներ ունենք:  Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հանդիպմանը:

Դիտարկմանը, որ այդ հանդիպումը հետաքրքրական է այն ֆոնին, որ ՌԴ նախագահը հայտարարել է, թե այն քարտեզները, որոնցով դեմարկացիա և դելիմիտացիա պետք է կատարվեն, պահվում են միայն ՌԴ ԳՇ-ում, և հարցին՝ քարտեզների վերաբերյալ Քոչարյանն ինչ տեղեկություններ ունի, վերջինս արձագանքեց.

«Մի մոռացեք, որ 15 հանրապետություններով եղել ենք մեկ ընդհանուր անվտանգային համակարգում և ունեցել ենք միասնական ռազմական քարտեզներ: Այդ քարտեզների տիրույթում են իրականացվել նաև համապատասխան գործընթացները, որոնք վերաբերել են Սովետական Միության ԶՈւ-ին: Բնականաբար, այդ քարտեզներից ունի նաև ՀՀ-ն»,-ասաց նա:

Հարցին՝ եթե այդ քարտեզներով բաժանումը լինի, ո՞ր տարածքից է Ադրբեջանը դուրս գալու, Քոչարյանն արձագանքեց. «Ինչու՞ եք շտապում, մի շտապեք, հանգիստ: Այս գործընթացը սիրում է համբերություն և շատ հստակ գործընթաց: Ինչ վերաբերում է, թե ՌԴ-ն փորձում է Մինսկի խմբից դուրս մղել մյուս համանախագահներին, այդպես չի կարող լինել»,-նշեց նա:

Հարցին՝ Սև լճի տարածքից ադրբեջանցիները դուրս գալու՞ են. Քոչարյանն արձագանքեց. «Ես կարող եմ մի բան պնդել՝ այն, ինչ մերն է, այնտեղ օտար զինված ուժեր չեն կարող լինել»:

Պատգամավորն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ այս պահը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով չի ստեղծվել, և ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է գործընթացն արհեստականորեն ձգձգելու մեջ:

«Իրո՞ք մեղադրում է. մեղադրանքներն արդարացված չէին լինի այն պարզ պատճառով, որ սպասում ենք՝ իրենք թույլտվության փաստաթղթերը կարգի բերեն: Համբերատար սպասել ենք գործընթացի ավարտին, այն դեռ չի ավարտվել: Ընդդիմադիր 4 գործընկերներից 3-ն ստացել են թույլտվության փաստաթղթերը, 1-ը՝ Արթուր Ղազինյանը չի ստացել, որովհետև չի էլ ներկայացրել թույլտվության համապատասխան փաստաթղթերը, որ կարողանա գաղտնի փաստաթղթերից և փակ ռեժիմներից օգտվելու հնարավորություն ունենալ: Մենք պատրաստ ենք սկսել, մի քիչ էլ կսպասենք, երևի մեկ շաբաթ, գուցե պարոն Ղազինյանն այնուամենայնիվ որոշի՝ պաշտպանության հանձնաժողովի լիարժե՞ք անդամ է, թե՞ ոչ»,-ասաց նա:

Իշխանական մյուս պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հայտարարեց, թե պատերազմի հանգամանքները քննող մարմնի կարևորության, անհրաժեշտության մասին առաջինը խոսել է Նիկոլ Փաշինյանը՝ պատերազմի ավարտից մոտ մեկ շաբաթ անց:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Սյունիքից ահազանգեր են ստանում, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանական անցակետի կողքով անցնելիս ադրբեջանցիներն անընդհատ փորձում են սպառնալ իրենց, հայհոյել, խփել մեքենաներին, և հարցին՝ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար, իշխանական պատգամավորները չպատասխանեցին:

ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, թե այդ հարցին բազմիցս անդրադարձել են և կանդրադառնան, սակայն տվյալ լրատվամիջոցը հատել է «կարմիր գծերը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր