Թուրքիայի հետ համագործակցությամբ՝ Իսրայելին հաջողվեց վերականգնել և կազմակերպել Ադրբեջանի ռազմական կառուցվածքը

««Մոսադ»-ի սպաների ներկայությունը ԿՀՎ և ՀԴԲ գործակալների հետ Ադրբեջանի անվտանգության ծառայության հետ նույն հարկում աննախադեպ է որևէ այլ երկրի համար։ Նկատի ունեցեք, որ այն ամենը, ինչ նշեցի, այլևս գաղտնիք չէ։
Իհարկե, կան բաներ, որոնք մենք չենք կարող քննարկել։ Ադրբեջանին ռազմական զենքի վաճառքը, անօդաչու թռչող սարքերի գործարանների կառուցումը, ադրբեջանական բարձրաստիճան զինվորականների վերապատրաստման 146 դասընթացները և մի քանի տարեկան համատեղ զորավարժությունները Կասպից ծովում, Ադրբեջանի հարավում և Հայաստանի հետ սահմանի երկայնքով Թել Ավիվի և Բաքվի համագործակցության հիմնական ոլորտներից են։ Կարո՞ղ եք նշել որեւէ երկիր, որի հետ մենք նման հարաբերություններ ենք ունեցել»,- նշել է Արադը:
Պատասխանելով հարցին՝ որքանո՞վ ենք մենք ազդում նրանց ներքաղաքական որոշումների վրա, նա ասել է. «Բաքվում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի դեսպանատները կոալիցիա են, որը վերջին 20 տարիների ընթացքում հետապնդում է նույն նպատակները։ Ադրբեջանում կոալիցիայի գերակայությունը և Բաքվի պաշտոնյաների քաղաքական որոշումները նման են Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի գերակայությանը, միայն թե Մահմուդ Աբասի փոխարեն Ադրբեջանի վարչակազմը ղեկավարում է քաղաքակիրթ Իլհամ Ալիևը»։