Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

01 դեկ 2021 10:17

Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար. Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին.«Ժողովուրդ»

«Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ հետազոտության ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով՝ առանց պետության վրա ֆինանասական բեռ դնելու՝ զինծառայողների համար փոքրիկ արտոնություն սահմանել: Իսկ արտոնությունը մեր բոլորի անդորրն ու սահմանի անվտանգությունը հսկող տղաներին բժշկական առաջնահերթություն տալուն է վարաբերում:


«Չկա առաջնահերթություն, ստացվում է՝ պետությունը որևէ երաշխիք առաջնահերթության մասով չի տալիս զինծառայողին: Օրենքի նպատակը զինծառայողների համար մոտիվացիա ապահովելն է, որպեսզի նրանք իրենց առավել պաշտպանված զգան պետության կողմից, զգան, որ ուշադրության կենտրոնում են: Ինչպես նաև զինծառայության գրավչության բարձրացմանն է ուղղված այս նախագիծը»,- հավելում է Թ. Թովմասյանը:


Նկատենք, որ Թովմասյանի բարձրաձայնած նույն մտահագությունները նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաոյանն է արաձանագրել: Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ ներկայացրեց ՄԻՊ-ի ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր