Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

23 դեկ 2021 11:36

3-րդ և ամեն հաջորդ երեխայի ծննդյան դեպքում կտրվի 50.000 դրամ նպաստ՝ 6 տարի շարունակ

Ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն կտրամադրվի։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ նախագծի ընդունման նպատակն է նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես աջակցել և պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ տրամադրելա այն ընտանիքներին, որոնք պլանավորում են երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը։


«Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 հազար դրամի չափով մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022թ.-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,-ասաց նախարարը։


Նարեկ Մկրտչյանը նշեց, որ այսպիսով կառավարությունը սկսում է իրականացնել ծրագիր, որով նախատեսվում է 6 տարի շարունակ ամենամսյա վճարումներ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի համար։


«Նախատեսվում է 2025թ.-ին իրականացնել արդյունավետության գնահատում՝ ծրագրի երեք տարվա արդյունքների մասով և ժողովրդագրական վիճակի բարելավման բավարար արդյունք արձանագրելու դեպքում աջակցության այս տեսակը կարող է դառնալ պետական նպաստի տեսակ»,-նշեց նախարարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ աջակցության այս ծրագիրը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր