Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 դեկ 2021 13:24

Հայաստանը շրջանցող և անտեսող ադրբեջանա-իրանական նախագծերի իրագործումը շարունակվում է

Ադրբեջանն ու Իրանը աշխատում են նոր նախագծերի ճանապարհային քարտեզի վրա. Բաքվում Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։


«Նոյեմբերի 28-ին Աշխաբադում կայացած հանդիպումը առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրների հարաբերություններում։ Ադրբեջանի անկախության վերականգնումից հետո մեր երկրների միջեւ ստորագրվեցին համագործակցության պայմանագրեր։ Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացումը, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում համագործակցությունը և այլ հարցեր»,- ասել է Բայրամով։


Խոսելով Իրանի և Ադրբեջանի համատեղ նախագծերի մասին՝ նա նշել է Արցախից օկուպացված տարածքներում գտնվող Խուդաֆերին, Գըզ Գալասի, ինչպես նաև Օրդուբադ էլեկտրակայանների, նաև Աստարաչայի վրայով կամրջի կառուցումը (որը դառնում է այլընտրանք Հայաստանով անցնող երթուղուն, քանզի ՀՀ իշխանությունները Գորիս-Կապան ճանապարհը փաստացի հանձնել են թշնամուն, իսկ այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը նեղ և դժվարանցանելի է), Իրան-Ադրբեջան-Ռուսաստան միջանցքի հետագա զարգացումը և գործարկումը, Նեֆթչալայում համատեղ ավտոմոբիլային գործարանի ստեղծումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր