Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

24 դեկ 2021 11:31

Կիեւը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելը լուրջ ռիսկեր է ստեղծում՝ ընդհուպ մինչեւ լայնածավալ հակամարտություն Եվրոպայում

Կիեւը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմանների մոտ հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար՝ լուրջ ռազմական ռիսկեր առաջացնելով բոլոր ներգրավված կողմերի համար` ընդհուպ մինչեւ լայնածավալ հակամարտություն Եվրոպայում։ Այս մասին բոսնիա-հերցեգովինական «Օսլոբոդժենիե» թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով` Վաշինգտոնի հետ համագործակցության մեջ անառողջ իրավիճակ է ստեղծվել. «Ամերիկացիները բացահայտ անբարյացակամ գիծ են վարում. պատժամիջոցներ են սահմանում, անհիմն մեղադրանքներ են հնչեցնում մեր հասցեին, թշնամական այլ քայլեր են ձեռնարկում։ Այդ ամենը թունավոր մթնոլորտ է ստեղծում, խոչընդոտում է հանգիստ, պրոֆեսիոնալ հաղորդակցության հաստատմանը»։

Լավրովը նշել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է նվազեցնել առճակատման աստիճանը, որն առաջանում է այն բանից, թե ինչպես են ամերիկացի գործընկերները «հովանավորում» իրենց ուկրաինացի պրոտեժեներին։ «Կիեւը ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու ընթացքը՝ մեր սահմաններին հարձակողական հրթիռային համակարգերի հայտնվելու հեռանկարով, անընդունելի սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար՝ լուրջ ռազմական ռիսկեր առաջացնելով բոլոր ներգրավված կողմերի համար, այդ թվում` լայնածավալ հակամարտություն Եվրոպայում։

Ռուս-ամերիկյան հարաբերություններում, իհարկե, կան նաեւ դրական կողմեր։ Այդպես, առաջնորդների ժնեւյան պայմանավորվածությունների համաձայն` գործարկվել է ռազմավարական կայունության վերաբերյալ խորհրդակցությունների մեխանիզմը։ Ռուսական եւ ամերիկյան միջգերատեսչական պատվիրակությունների երկու հանդիպումներն անցել են գործնական եւ պրոֆեսիոնալ ​​մթնոլորտում։

Բացի այդ, Ժնեւում պայմանավորվածության համաձայն, վերսկսվել է ռուս-ամերիկյան երկխոսությունը տեղեկատվական անվտանգության վերաբերյալ։ Մենք կողմ ենք, որ այս ոլորտում համագործակցությունը պետք է ընդգրկի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների չարամիտ օգտագործման խնդիրների ողջ շրջանակը եւ չսահմանափակվի առանձին վերցրած հարցերով:

Ինչպես արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն՝ միջուկային խոշորագույն տերությունները, հատուկ պատասխանատվություն են կրում մոլորակի ռազմավարական անվտանգության համար։ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջև լիարժեք երկխոսությունն օբյեկտիվորեն կծառայի գլոբալ կայունության ապահովմանը եւ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր