Եթե ոչ հայ, ապա գոնե չեզոք երկրի բժիշկների խումբ ուղարկել Բաքու՝ գերիների վիճակի մասին հավաստի տեղեկություն ստանալու
![](https://www.aysor.am/news_images/637/1910867_1/untitled_50.thumb.jpg)
Նրա խոսքով՝ հայկական պատվիրակության կազմում ընդգրկված մշակութային գործիչներն իրենց հերթին անդրադարձել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած խաչքարերի, կտավների և մշակութային այլ արժեքների հետագա ճակատագրին։
«Հայկական պատվիրակության այցը բացառապես հումանիտար է, քաղաքական կոնտեքստ չունի։ Այցի նպատակն այն է, որ քաղաքական և մարդասիրական հարցերն իրարից տարանջատվեն, որովհետև քաղաքական հարցերը կարող են տարիներ տևել, իսկ մարդասիրական խնդիրները սպասելու հրամայական չունեն։
Իհարկե, օրակարգային և ամենաառանցքային հարցը եղել է գերիների վերադարձի հարցը», - նշեց մեր զրուցակիցը։
Մոսկովյան այցի մասին տեղեկություններ Aysor.am-ը փորձեց ստանալ նաև մշակությային գործիչներից, որոնք, ըստ մամուլի հրապարակումների, ընդգրկված են եղել հայկական պատվիրակության կազմում։
«Երբ վաղը երեկոյան Մոսկվայից վերադառնամ Երևան, այդ ժամանակ էլ մանրամասն կխոսեմ», - մեզ հետ զրույցում ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե ադրբեջանցի արվեստագետների հետ հանդիպմանը հարցերի ի՞նչ շրջանակ է քննարկվել։
Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը ևս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Մոսկվայում է, սակայն նշեց, և այս պահին ռոումինգով չի կարող խոսել, կխոսի Երևան վերադառնալուց հետո։
Ավելի վաղ հայտնել էինք, ոչ Մոսկվայում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների ներկայացուցիչները։
«Սպուտնիկ Արմենիայի» փոխանցմամբ՝ Մոսկվայում հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Ռուբեն Բաբայանը, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը և ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Մոսկովյան հանդիպումը բավական արդյունավետ է անցել և չի բացառվում, որ այն շարունակություն ունենա։