Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

29 դեկ 2021 14:33

Փաշինյանն ասում է՝ Արցախն Ադրբեջան է, և վերջ.Ղարաբաղի հանձնման մասին Փաշինյանի հայտարարությունները տեղեկատվական դաշտում հայտնվել է շատ ավելի վաղ

Հայաստանի վարչապետ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ղարաբաղի հանձնման անխուսափելիության մասին միանգամայն կանխատեսելի էին։ Միանգամայն սպասելի է, որ նա մի օր հանդես կգա թշնամուն Ղարաբաղը հանձնելու մասին թեզով։ Այս մասին դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։

Միաժամանակ, փորձագետը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ղարաբաղը հանձնելու գաղափարը Հայաստանի տեղեկատվական դաշտում հայտնվել է շատ ավելի վաղ։ Այն գեներացվել է Փաշինյանի աջակիցների, ինչպես նաեւ նրա թիմի անդամների կողմից։

«Այս միտքը հնչեցրել են մարդիկ, ովքեր չունեին ո՛չ վարկանիշ, ո՛չ հեղինակություն։ Նրանք պարզապես կորցնելու ոչինչ չունեին։ Այդ միտքը գցեցին հանրային զանգվածների մեջ, եւ որոշ ժամանակ անց ինքը՝ Փաշինյանը, տարբեր տեսակի մանիպուլյացիաների միջոցով սկսեց զարգացնել այն»,-ասաց Ջամալյանը։

Նա խստորեն քննադատեց վարչապետի հայտարարությունները՝ կապված Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ընդգրկվելու անխուսափելիության հետ։

«Այդ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում, ըստ էության, ասաց՝ Արցախն Ադրբեջան է, և վերջ:
«Կապիտուլյանտը կանխատեսելի է, գալու էր պահը, երբ նա իրեն բնորոշ մանիպուլատիվ ոճով սկսելու էր զարգացնել Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու ստոր նպատակը: Այդ գաղափարը, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում նա նպատակադրված բերեց լրատվական դաշտ: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն այդ գաղափարը լրատվական դաշտ է բերում այն բանից հետո, երբ իր որոշ թիմակիցներ, զանգվածակիցներ, ժամանակին առաջինն էին արտահայտվել դրա մասին: Տրամաբանությունը հստակ է, մերժելի և դավաճանական գաղափարն առաջինն ասում են իր զանգվածից այն անձինք, որոնք զրո հեղինակություն ունեն, կորցնելու ոչինչ չունեն, որից հետո զանգվածի պարագլուխը իրեն բնորոշ մանիպուլատիվ ոճով ինքն է զարգացնում այդ գաղափարը»,-ասաց Ջամալյանը:

Ըստ Դավիթ Ջամալյանի՝ Հայաստանը 2018թ-ին աննախադեպ շահեկան բանակցային դիրքերով թևակոխել է «թուրքական հեղափոխություն»:

Փորձագետի արձանագրմամբ՝ 2016թ-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո Արցախի պետական սահմանը վերահաստատվեց, և լեգիտիմացվեց, պետք էր ռազմի դաշտում ձեռք բերված հաղթանակը փոխակերպել դիվանագիտական հաղթանակի, ուստի պատահական չէ, որ այս ամենին հաջորդեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.

«Զարհուրելի է, որ հիմա Հայաստանում իշխանության է հայտնվել մեկը, որը ընդունում է, որ Արցախն անգամ այս բզկտված վիճակով լինի Ադրբեջանի կազմում, հիմա էլ դիմադրության օջախներ ենք ստեղծում, որ դիմակայենք այս խայտառակությանը»,-ասաց ռազմական փորձագետը:

Անդրադառնալով Արցախի նախագահի հայտարարությանը՝ որ միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից, փորձագետն ընդգծեց՝ Փաշինյանի հայտարարությունը կարմիր գիծն էր, որից հետո Արցախն արդեն պետք է խոսեր:

ամենը սուտ է։ Ո՞վ պետք է լինես, որ այսպես լկտիաբար ստես»,-ասաց ռազմական փորձագետը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր