Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

10 ապր 2023 15:12

ԱՄՆ-ն լրտեսել է Զելենսկուն. CNN

ԱՄՆ-ն լրտեսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին, Риа-ի փոխանցմամբ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնվել են համացանցում։


«Մի փաստաթուղթ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը լրտեսում է Զելենսկիին», - նշել է հեռուստաալիքը։


Ուկրաինայի ղեկավարին մոտ կանգնած աղբյուրը CNN-ին ասել է, որ ինքը զարմացած չէ այս իրավիճակից և այն անվանել է «սպասված»։ Նշվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները խորապես հիասթափված են արտահոսքից։


Ըստ հեռուստաալիքի՝ ամերիկյան հետախուզության զեկույցում ասվում է, որ Զելենսկին փետրվարի վերջին «առաջարկել է հարվածել Ռոստովի մարզում ռուսական զորքերի տեղակայման վայրերին»՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, քանի որ Ուկրաինան չունի հեռահար զենքեր, որոնք կարող են հասնել նման նպատակներին։


Ըստ CNN-ի՝ ստացված հետախուզական տվյալները կարող են բացատրել ԱՄՆ-ի հրապարակային դժկամությունը Ուկրաինային հեռահար զենք տրամադրելու վերաբերյալ՝ մտավախություն ունենալով, որ Կիևը դրանք կօգտագործի Ռուսաստանի ներսում գտնվող թիրախներին հարվածելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր