Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

10 մար 2022 12:48

Ուկրաինայի բիոլաբորատորիաներում մահացու հարուցիչների տարածման փորձեր են իրականացվել. ՌԴ ՊՆ

Պենտագոնի կողմից ֆինանսավորվող հետազոտության նպատակը մահացու հարուցիչների գաղտնի տարածման մեխանիզմ ստեղծելն է եղել, լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան կողմը նախատեսել էր 2022 թվականին Ուկրաինայում միկրոօրգանիզմների փորձարկումներ իրականացնել թռչունների, չղջիկների և սողունների վրա՝ հետագայում անցում կատարելով խոզերի աֆրիկյան ժանտախտի և սիբիրախտի վարակման հնարավորության ուսումնասիրությանը։
Կոնաշենկովն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում էր իրականացնել Ուկրաինայի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև վայրի թռչունների միջոցով պաթոգենների տեղափոխման ուսումնասիրության նախագիծը։
Առաջիկայում ՌԴ ՊՆ-ն կհրապարակի Ուկրաինայի տարածքում ԱՄՆ գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ փաստաթղթերի հերթական փաթեթը և կներկայացնի դրանց փորձաքննության արդյունքները։
«ՌԴ ՊՆ-ն շարունակում է աշխատել Ուկրաինայի տարածքում ԱՄՆ-ի գաղտնի ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի վերլուծության վրա»,- ասել է Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ռուս փորձագետներն ուսումնասիրել են ԱՄՆ ներկայացուցիչների հանձնարարությամբ Ուկրաինայում մարդու կենսանյութերը արտասահման տեղափոխելու փաստաթղթերը։
Գերատեսչությունը հայտնել է նաև հատուկ գործողության նոր մանրամասները։ Նշվում է, որ ոչնչացվել է 2911 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։ Շարունակվում է Մարիուպոլի ազատագրման գործողությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր